«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանին
«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը վճռականորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ հարկային մարմինների միջոցով այդ երկրի վերջին անկախ լրատվամիջոցի՝ Turan-ի վրա ճնշում գործադրելու համար։ Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ հարկային մարմինները գործակալությանը մեղադրել են 37 հազար մանաթ ընդհանուր գումարի չափով հարկեր չվճարելու մեջ ու քրեական հետապնդում են սկսել օգոստոսի 7-ին, գործակալություն ուղարկելով իրենց ներկայացուցչին՝ աուդիտ սկսելու համար։ Turan-ը հերքել է այդ մեղադրանքները ու դիմել է Բաքվի վարչական- տնտեսական դատարան։
Ընդ որում նշված է, որ ավելի վաղ հարկային մարմինները դարձյալ գործակալությանը մեղադրել էին հարկերը չվճարելու մեջ, բայց Հարկերի նախարարությանը ներկայացված բողոքից ու իրականացված ստուգումից հետո այդ պահանջը չեղարկվել էր։
«Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի վերջին անկախ լրատվամիջոցը խեղդելու ձգտում»,- նշել է Յոհան Բիրը՝ կազմակերպության Արևելյան Եվրոպայի ու Ասիայի բաժանմունքի ղեկավարը։
Ադրբեջանի իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերացնեն մամուլի բազմակարծությունը։ Ըստ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության՝ Ադրբեջանը 180 երկրների ցանկում զբաղեցնում է 162 –րդ տեղը՝ խոսքի ազատության մակարդակով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին