Ռուսաստանում ստեղծել են անօդաչուների համար աշխարհում առաջին «օդային ականապատման» համակարգը
Աշխարհում առաջին «օդային ականապատման» համակարգը, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերը խոցելու համար, ստեղծվել է Ռուսաստանում: Այդ մասին հայտնել է ZALA Aero ընկերության (ընդգրկված է «Կալաշնիկով» պետական կորպորացիայի ընկերությունների խմբում) ինժեներական խմբի ղեկավար Ալեքսանդր Զախարովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նոր համակարգի հիմքը ZALA Aero-ի ստեղծած «Լանցետ» զինամթերքն է: «Դրանք հնարավոր է ուղարկել դեպի երկինք եւ իրականացնել օդային ականապատումը մի քանի տասնյակ ժամում»,-հայտարարել է Զախարովը:
Նրա խոսքով՝ պոտենցիալ հակառակորդի ռազմական անօդաչուներն ունեն շուրջ 150 կմ/ժ արագություն, եւ «Լանցետ»-ը կարող է խոցել դրանք: «Մենք մեր 300 կմ/ժ-ով հանգիստ կանենք դա»,-հավելել է Զախարովը:
Ներկայում համակարգը փորձարկման փուլում է, որի ընթացքում ոչնչացվում են օդային գնդեր:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը