Տրանսգենդեր, հայտնի պոռնոաստղ. Ովքեր են մտադիր առաջադրվելու Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում
Մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի նախկին աստղ Մերի Քերին մտադիր է մրցել Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի համար, տեղեկացնում է americaru.com կայքը:
Այս շաբաթ Մերի Քերին հայտարարել է, որ առաջադրվելու է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում՝ միանալով թեկնածուների լայն շարքին, որոնք ցանկանում են փոխարինել գործող նահանգապետ Գևին Նյուսոմին, եթե նա հետ կանչվի, և սկսվեն արտահերթ ընտրություններ:
Հատկանշական է, որ պոռնոաստղը նախկինում օգնել է հետ կանչել դեմոկրատ նահանգապետ Գրեյ Դևիսին, ինչի արդյունքում վերջինիս այդ պաշտոնում փոխարինել է հանրապետական Առնոլդ Շվարցենեգերը: Քերին, որն այդ ժամանակ 23 տարեկան էր, խոստովանել է, որ նա այդ պատմության շրջանակում եղել է «գովազդային հնարքի» դերում: Սակայն այժմ նա պատրաստ է լրջորեն պայքարել նահանգապետի պաշտոնի համար:
«Նախորդ անգամ ես երիտասարդ էի, հիմար և մտածում էի զվարճանալու մասին: Բայց այս անգամ ես ավելի փորձառու եմ: Խոշոր քաղաքական կուսակցությունների դեմ պայքարում ցանկացած աջակցություն կօգնի փրկել մեր նահանգը»,-ասել է 40-ամյա Քերին:
Սեռափոխված Քեթլին Ջեները (նախկինում՝ Բրյուս Ջեներ) դիտարկում է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին