Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան մտահոգված են Իրանի՝ ուրանի մինչեւ 60 տոկոս հարստացման մասին որոշման կապակցությամբ
Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան մտահոգություն են հայտնել ուրանի 60 տոկոս հարստացման ուղղությամբ Իրանի վերջին քայլերի կապակցությամբ:
«Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները (E3) խիստ մտահոգությամբ նշում են Իրանի հայտարարությունն այն մասին, որ նա կսկսի ուրանի հարստացումը մինչեւ 60 տոկոս՝ օ առաջադեմ ցենտրիֆուգների կիրառմամբ, ինչպես Իրանն ապրիլի 13-ին հայտնել էր ՄԱԳԱՏԷ-ին»,- ասվում է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ:
«Սա լուրջ իրադարձություն է, քանի որ բարձր հարստացված ուրանի արտադրությունը կարեւոր քայլ է միջուկային զենքի արտադրության մեջ: Իրանն այս մակարդակով հարստացման իրական քաղաքացիական կարիք չունի»,- կարծում են նրանք:
«Մենք նաեւ մեր մտահոգությունն ենք հայտնում այն լուրերի կապակցությամբ, որ Իրանը նախատեսում է 1000 լրացուցիչ ցենտրիֆուգներ տեղադրել Նաթանզում, ինչը էապես կբարձրացնի Իրանի՝ ուրանի հարստացման կարողությունները:
Իրանի հայտարարությունները հատկապես ցավալի են՝ հաշվի առնելով, որ դրանք արվել են այն ժամանակ, երբ ԳՀՀԾ-ի բոլոր անդամները եւ Միացյալ Նահանգներն առարկայական քննարկումներ են սկսել՝ ԳՀՀԾ-ի վերակենդանացման եւ վերականգնման նպատակով արագ դիվանագիտական լուծում գտնելու համար: Իրանի վտանգավոր հաղորդումը հակասում է այս քննարկումների կառուցողական ոգուն եւ բարեխղճությանը:
Վերջին իրադարձությունների լույսի ներքո մենք մերժում ենք ցանկացած դերակատարի ձեռնարկած սրման բոլոր միջոցները եւ կոչ ենք անում Իրանին չբարդացնել դիվանագիտական գործընթացը»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը