Եվրո-2020. Մյունխենի քաղաքապետը ՈւԵՖԱ-ին երաշխիքներ չի տվել երկրպագուների հարցում
Մյունխենի քաղաքապետ Դիտեր Ռեյտերը հրաժարվել է ՈւԵՖԱ-ին երաշխիքներ ներկայացնել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերում երկրպագուների՝ ստադիոն մուտք գործելու հարցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված Եվրո-2020-ը հյուրընկալող 12 քաղաքներից չորսը (Մյունխեն, Հռոմ, Բիլբաո, Դուբլին) դեռ տեղեկություն չեն ներկայացրել խաղերին երկրպագուների առկայության վերաբերյալ: ՈւԵՖԱ-ն այդ քաղաքներին ժամանակ է տվել մինչև ապրիլի 19-ը:
«Այսօրվա դրությամբ մենք չենք կարող բացառել, որ հունիսին երկրպագուներին չեն արգելի մուտք գործել ստադիոններ: Դա կապված է կորոնավիրուսի տարածման ու Բավարիայում առկա սահմանափակումների հետ»,- Մյունխենի քաղաքապետի խոսքը մեջբերում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի առաջնությունը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ պետք է տեղի ունենա 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում եւ Բաքվում:
Մյունխենում նախատեսված են անցկացնել խմբային փուլի 3 խաղեր ու քառորդ եզրափակիչի մեկ հանդիպում:


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը