Ստրասբուրգի հայ քաղաքապետը ֆինանսավորում է թուրքերին, որ կառուցեն Եվրոպայի ամենամեծ մզկիթը. (տեսանյութ)
Եվրոպայի քաղաքական մայրաքաղաքի՝ Ստրասբուրգի հայ ղեկավար Ժաննա Բարսեղյանը հիասթափեցրել է ոչ միայն Ֆրանսիայի հայ համայնքին, այլև երկրի քաղաքական դաշտին. մարտի 22-ին Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն առաջին քվեարկությամբ որոշել է իր բյուջեից 2,5 մլն եվրո տրամադրել Էրդողանին ենթակա «Միլլի Գյորուշ» թուրքական իսլամական ասոցացիային՝ Ստրասբուրգում Եվրոպայի ամենամեծ մզկիթը կառուցելու նպատակով: Հաղորդում է Tert.am-ը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Դարմանենը մեղադրել է հայ քաղաքապետին, թե ինչպես է սատարում մի ասոցիացիայի, որն այս հունվարին հրաժարվել է ստորագրել Ֆրանսիայի կառավարության մշակած հայեցակարգը՝ ուղղված իսլամիստ ծայրահեղականների գործունեության դեմն առնելուն: Նա ասել է, որ ֆրանսիացիները պիտի հասկանան՝ Ֆրանսիայի տարածքում չի կարող հովանավորվել որևէ դավանանք: Բացի այդ՝ թրքամետ այդ կազմակերպությունը, հայեցակարգը չստորագրելով, չի պաշտպանել Ֆրանսիայի որդեգրած արժեքները:
Ժերար Դարմանենը նաև կոչ է արել Բա-Ռենի ոստիկանապետին, որ դիմի դատարան՝ Ստրասբուրգի քաղաքապետարանի այս որոշման օրինականության հարցը պարզելու համար: Իր հերթին ոստիկանապետ Շվալիեն մեղադրել է Ժաննա Բարսեղյանին՝ Ֆրանսիայի նախագահին սխալ տեղեկություն փոխանցելու համար.
«Տիկին քաղաքապետ, Դուք ճիշտ չեք նշել, թե ոստիկանապետը չի հայտնել իր մտահոգությունը մզկիթի ֆինանսավորման հարցում: Ես անձամբ մի քանի անգամ եմ այդ մասին Ձեզ ասել եմ: Հայցս վարչական դատարանում է արդեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը