Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Մամուլ

Փաշինյանը պատրաստ է ԼՂ-ում պարտության պատճառների և մեղավորների մասին ասել իրեն հարմար ցանկացած անհեթեթություն, միայն թե հարվածի ուղղությունը շեղի իրենից

Տպավորություն է ստեղծվում, որ Լեռնային Ղարաբաղում աշնանը կրած ջախջախիչ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, ռազմական հեղաշրջում է հրահրում: Համենայն դեպս, թվում է, որ ձգտելով քաղաքականապես ողջ մնալ և իր վրայից գցել Երևանի համար 44-օրյա պատերազմի ցավալի արդյունքների պատասխանատվությունը՝ Փաշինյանը մեկը մյուսի հետևից անհեթեթ և անգամ ծիծաղելի հայտարարություններ է անում սեփական բանակի հասցեին:

Այս մասին գրում է Свободная Пресса-ն՝ առանձնացնելով նման հայտարարություններից մեկը, որով Փաշինյանը հանդես է եկել հանգստյան օրերին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, երբ փորձել է բացատրել, թե ինչու Ղարաբաղի համար մարտերում չեն կիրառվել վերջերս Ռուսաստանից գնված Սու-30ՍՄ 4 ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչները:

«Պարզվում է, Փաշինյանի տեղեկություններով՝ նախկին իշխանությունները Սու-30ՍՄ կործանիչները ձեռք բերելու մասին պայմանագիրը կնքելիս, չգիտես ինչու, չեն ներառել Ռուսաստանից «օդ-օդ» տեսակի հրթիռների միաժամանակյա մատակարարման մասին կետը: Այդ իսկ պատճառով վարչապետի խոսքով՝ պատերազմի ողջ ընթացքում 4 ահեղ «Սու»-երը հենց այնպես կանգնած են եղել ավիաբազայում»,- նշում է հոդվածագիր Սերգեյ Իշչենկոն:

«Մեզ մեղադրում են, ասում են՝ ինչո՞ւ եք գնել ինքնաթիռները: Այո, մենք գնել ենք ինքնաթիռները, և այո չենք հասցրել մինչև պատերազմը գնել հրթիները: Սակայն եթե ինքնաթիռները գնեիք դուք, մենք կգնեինք հրթիռները»,- գյուղաբնակների հետ հանդիպմանը մշուշոտ մեկնաբանություն է տվել Փաշինյանը:

Փաշինյանին մեջբերելով՝ հեղինակը նշում է, որ նրա ելույթից հասկանալի է միայն այն, որ Հայաստանում առկա կործանիչներն իսկապես համալրված չեն եղել և հիմա էլ համալրված չեն հիմնական գործարանային սպառազինմամբ: «Իսկ ո՞վ է դրա մեղավորը: Փաշինյանի տեսակետից՝ միայն ոչ ինքը»,- նշում է հեղինակը:

«Բայց ինչպե՞ս է այդպես ստացվում: Չէ՞ որ մոտ երեք տարի առաջ Երևանում փողոցի ուժով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի դեկտեմբերի 27-ին անձամբ էր Գյումրիի օդանավակայանում դիմավորել ռուսական գործարանից հենց նոր ժամանած նորագույն կործանիչները և հետևել էր դրանց ցուցադրական թռիչքներին: Այդ տեսարանով տպավորված վարչապետը բարձրագույն գնահատականի էր արժանացրել օդում ճախրող «Սու»-երին՝ ասելով. «Այսօր կարևոր օր է մեզ համար, քանի որ մատակարարվել է այս տարվա գլխավոր ձեռքբերումը՝ «Սու-30ՍՄ» գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը, և այդ ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի անվտանգության համար»: Մի՞թե երկրի գործադիր իշխանության ղեկավարը խաբվել էր: Նա չէ՞ր տեսնում, որ իրեն այդքան հիացրած կործանիչները գործնականում անզեն են և պատրաստ չեն որևէ պատերազմի»,- նկատում է հոդվածագիրը:

Նրա խոսքով՝ նման ճչացող անփութությունը, իհարկե, կարող էր շատ բան բացատրել գլխավոր առեղծվածի հարցում, որի շուրջ այսօր գլուխ է կոտրում ողջ Հայաստանը. ո՞ւմ մեղքով իրենց պետությունը մարտական գործողությունների մեկուկես ամսում հայտնվեց կործանման եզրին: Պարզապես այն պատճառով, որ անգամ վարչապետը, ինչպես պարզվում է, նվազագույն պատկերացում անգամ չուներ, թե իրականում ինչ է ձեռք բերել իր բանակը, ապա ինչի՞ մասին կարելի է մտածել:

«Եվ երկրորդ, այսօր Փաշինյանը պնդում է, որ իր կառավարությունն ուղղակի «չի հասցրել» գնել «օդ-օդ» տեսակի հրթիռները: Մոսկվա՞ն էր այդքան երկար ձգձգում որոշման հարցը: Ինչ-որ նման չէ: Չէ՞ որ Հայաստանը դարձել է հետխորհրդային տարածքի երրորդ երկիրը, որը գնել է Սու-30ՍՄ կործանիչները: Նրանից բացի, նման գնումներ են արել Ղազախստանը և Բելառուսը: Սակայն ո՛չ Մինսկից, ո՛չ Աստանայից մինչ օրս ոչ մի բողոք այդ հարցով չի հնչել: Ստացվում է, նրանք Ռուսաստանից հրթիռներ ստացել են: Բացի այդ, հաշվի առնելով Երևանի ոչ մեծ վճարունակությունը և Անդրկովկասում մեր մերձավոր դաշնակցի կարգավիճակը՝ ՌԴ ղեկավարությունը բացառության կարգով ծանր կործանիչների այդ քառյակը վաճառել է ներռուսական գներով»,- նշում է հեղինակը:

Վերջինս կարծիք է հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, «սա ոչ վաղ անցյալում փողոցի տիրակալ, չափազանց խորամանկ Նիկոլ Փաշինյանի հերթական փորձն է ասել ինչ պատահի, միայն թե մնա իր աթոռին»: Հոդվածագրի կարծիքով՝ Փաշինյանն ուղղակի կրկնում է ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի՝ վաղուց հերքված մեղադրանքները պատերազմում Սու-30ՍՄ-ների տարօրինակ անգործության վերաբերյալ:

Հոդվածագիրը հիշեցրել է պատերազմից հետո Մովսես Հակոբյանի սենցացիոն մամուլի ասուլիսի մասին, որի ժամանակ վերջինս հայտարարել էր, որ մարտական գործողությունների մեկնակի նախօրեին թիվ № 0038 գաղտնի հրամանով Հայաստանի Զինված ուժերը զգալիորեն թուլացվել են սեփական ղեկավարության կողմից: Մովսես Հակոբյանը, մասնավորապես, տեղեկացրել էր, որ «կրճատվել է 5 գունդ»:

Ինչպես Իշչենկոն նկատում է, կրճատվել են այն զորամասերը, որոնք համալրված են եղել համալիր սպառազինմամբ և որոնք պատերազմ սկսելու դեպքում կկարողանային հեշտությամբ համալրվել և ուղարկվել ճակատ:

Սյունակագիրը հիշեցրել է նաև, որ Հակոբյանի բացահայտմամբ՝ պատերազմի երրորդ օրը Փաշինյանն անձամբ է կանգնեցրել սկսված մոբիլիզացիան և կոչ արել քաղաքացիներին մարտական գործողությունների վայր մեկնել որպես կամավորներ:

«Այս մեղադրանքներն այնքան խոսում էին, որ գործին անմիջապես միջամտեց Հայաստանի դատախազությունը: Իսկ արդեն մեկ ամիս անց՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, գերատեսչությունը պաշտոնապես հայտարարեց, որ Հակոբյանի բերած փաստաերը չեն հաստատվել: Սակայն հենց այդ ասւոլիսի ժամանակ էր առաջին անգամ խոսք եղել Սու-30ՍՄ կործանիչների հրթիռների մասին»,- նշում է հեղինակը:

Անդրադառնալով Հակոբյանի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը չի վաճառում «օդ-օդ» տեսակի և խոցման 130 կմ հեռահարությամբ հրթիռները, Իշչենկոն հակադարձել է՝ ասելով, թե ինչո՞ւ են այդ դեպքում այդ ինքնաթիռները ՌԴ-ից գնում նաև Ալժիրը, Չինաստանը, Հնդկաստանը, Վենեսուելան և Մալայզիան:

«Մայալզիան դեռ 2012 թվականին 35 մլն դոլարով Ռուսաստանից իր «Սու»-երի համար գնել է Р-77 «օդ-օդ» տեսակի հրթիռների խմաբաքանակը: Ռուսաստանը վաճառում է դրանք, իսկ ինչ, եթե Երևանը որոշել է խնայել և Մոսկվայից խրտվիլակ է գնել՝ հույսով, որ Ադրբեջանը ոչնչի մասին գլխի չի ընկնի և կանգ կառնի»,- գրում է հեղինակը:

«Սակայն տպավորություն է ստեղծվում, որ իրականում Հայաստանի համար իրավիճակն այժմ ավելի վատ է: Հրթիռներ Սու-30ՍՄ-ների համար Ռուսաստանը, պարզվում է, մատակարարել է ժամանակին: Այդ մասին Հակոբյանի ասուլիսից անմիջապես հետո պաշտոնապես հայտարարել էր ՀՀ ՊՆ-ն: Դեռևս նոյեմբերին նախարարությունը փորձել էր պարզություն մտցնել. «Սուտ են նաև Մովսես Հակոբյանի պնդումներն այն մասին, որ Սու-30ՍՄ-ները հրթիռներ չունեն: Այդ կործանիչները սպառազինություն էին, որը պետք է իրական ռազմական ուժ դառնար: Գործընթացը սկսվել էր նախքան պատերազմն ու ավարտվել է պատերազմի օրերին»: Այդ դեպքում ինչու է վարչապետն այսօր կրկին որոշել ջրի երես հանել ռուսական հրթիռների մասին կեղծ մեղադրանքները»,- հետքրքրվում է հեղինակը:

Վերջինս հավելել է, որ յուրաքանչյուր անձ, ով հետևում է պատերազմից հետո Երևանում ստեղծված քաղաքական ճգնաժամին, ամեն ինչ առանց այդ էլ հասկանում է. «Փաշինյանը, որին այսօր պատրաստ է մաս-մաս անել այն նույն փողոցը, որը նրան իշխանության է բերել, պատրաստ է պարտության պատճառների և մեղավորների մասին ասել իրեն հարմար ցանկացած անհեթեթություն, միայն թե հարվածի ուղղությունը շեղի իրենից: Իսկ հրթիռներն ու ինքնաթիռները պարզապես Հայաստանի պաշտանության ընդհանուր տապալման պատկերի դետալներն են միայն»: