Ֆրանսիայի մշակույթի նախարարն այցելել է օպերա կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը ստանալու նախորդ օրը: ԶԼՄ-ներ
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզլին Բաշլոն այցելել է «Ֆաուստ» օպերայի փակ ցուցադրությանը Փարիզի օպերայում կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը ստանալու նախորդ օրը: Այդ մասին հաղորդում է կիրակի Liberation թերթը:
Ելույթից հետո, որն ուրբաթ երեկոյան ցույց են տվել գրեթե դատարկ դահլիճով France 2 հեռուստաալիքով հեռարձակելու համար, նախարարը գտնվել է կուլիսների հետեւում, որտեղ սերտորեն շփվել է գլխավոր դերակատարների հետ: Le Monde թերթն իր հերթին գրում է, որ յոթ մարդկանցով շրջապատված նախարարի լուսանկարը, որոնք բավականին մոտ են կանգնած պաշտոնյային, հրապարակել է Փարիզի օպերային կից պարի դպրոցի նախկին ուսուցիչներից մեկը: Պարբերականը նշում է, որ նախարարը չի հրապարակել այդ միջոցառմանը մասնակցությունը, որը տեղի է ունեցել մշակույթի ոլորտի աշխատակիցների բողոքի ցույցերի ֆոնին, որոնք պահանջում են վերականգնել թատրոնների եւ կինոների աշխատանքը, որոնք փակ են անցած աշնանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միեւնույն ժամանակ կիրակի գիշերը էկոնոմիկայի, ֆինանսների եւ վերականգնման նախարարությանը կից արդյունաբերության հարցերով նախարար-պատվիրակ Անյես Պանյե Ռյունաշեն նույնպես հայտնել է, որ ստիպված է եղել ինքնամեկուսանալ: «TousAntiCovid հավելվածն այսօր ինձ հայտնել է, որ ես շփվել եմ ինչ-որ մեկի հետ, որը ստացել է դրական պատասխան COVID-19-ի թեստի արդյունքում: Ես հանձնել եմ թեստը, որը բացասական էր: Խորհուրդների համաձայն՝ ես ինքնամեկուսանում եմ յոթ օրով, որպեսզի պաշտպանեմ իր մտերիմներին»,-թվիթերյան գրառում է կատարել նա:
Դրանք Ֆրանսիայի կառավարությունում կորոնավիրուսով վարակման բնավ առաջին դեպքերը չեն: Ուղիղ մեկ շաբաթ առաջ դրական ախտորոշում էր ստացել աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը: Ավելի վաղ COVID-19 էր հայտնաբերվել տարեսկզբին մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Ֆրանկ Ռիեսթեի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը