ԵՄ երկրների առաջնորդները մտահոգված են Ստամբուլյան կոնվենցիային անդամակցությունից Թուրքիայի դուրս գալով
Եվրոպական առաջնորդները հայտարարել են, որ մտահոգված են բռնությունից կանանց պաշտպանությանն ուղղված Ստամբուլյան կոնվենցիային անդամակցելուց Թուրքիայի դուրս գալու որոշմամբ, եւ կոչ արել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերանայել այդ որոշումը, հաղորդում է Reuters-ը:
Գերմանիան, Ֆրանսիան եւ Եվրոպական Միությունն արձագանքել են դրան մտահոգությամբ. դա չորս օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է, երբ եվրոպական առաջնորդները քննադատում են Անկարային իրավունքների հետ կապված խնդիրների համար այն բանից հետո, երբ թուրք դատախազները որոշել են փակել քրդամետ քաղաքական կուսակցությունը:
Փարիզի կարծիքով՝ Թուրքիայի հեռանալը նշանավորել է նոր հետընթաց մարդու իրավունքները հագելու ոլորտում, մինչդեռ Բեռլինը հայտարարել է, որ ո՛չ մշակույթը, ո՛չ կրոնը, ո՛չ ավանդույթները չեն կարող «ծառայել որպես արդարացում կանանց նկատմամբ բռնությունն անտեսելու համար»:
«Մենք չենք կարող չարտահայտել խորին ափսոսանք եւ անհասկացողություն Թուրքիայի կառավարության որոշմամբ»,-շաբաթ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ջոզեփ Բորելը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որը խոսել է Էրդողանի հետ նախքան պայմանագրից հրաժարումը, կիրակի թվիթերյան գրառում է կատարել. «Կանայք արժանի են ամուր իրավական հենքի իրենց պաշտպանությունն ապահովելու համար», եւ նա կոչ է արել կոնվենցիան ստորագրած բոլոր երկրներին վավերացնել այն:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը