«Եկել ենք Ամերիկա, պիտի ուտենք, բա ինչ պիտի անենք ...»
Գալուս առաջին երեք տարին ապրեցի Հոլիվուդում: Հայկական Հոլիվուդում, որը չնայած անվանակոչել էին Little Armenia, սակայն անհրապուր, աղտոտ ետնախորշ էր հիշեցնում այդ տարիներին ( հիմա բավականին բարեկարգել են, առաջվա թմրամոլերն ու ծախու կանայք փողոցներից անհետացել են մեծամասամբ):
Բնակիչները իրենց նեղվածք կացարաններում կամ նորագաղթներ էին, կամ պետական նպաստներով գոյատևող գործազուրկներ ( թոռից թոռ թոշակառուներ ) , որոշներն էլ - օրավարձով ապրող չարքաշ մարդիկ , ու նաև թանթիկներով, մորաքներով և ամոներով հավաքված , սուրճը մի քանի անգամ կրակին դնել-վերցնելով օր մթնեցնող 1-ին սերնդի արտագաղթածներ ( 78-82 թվերի ):
Ինձ հատկապես զարմացնում էին 2-րդ սերնդի ( 88-92թ.թ. ) եկածները , ովքեր իմ տպավորությամբ մի տեսակ շփոթված էին, սիրում էին խանութներից շատ մթերք գնել, շատ ուտել ու նաև սև շորեր հագնել, տեղին-անտեղի խնջույքներ սարքել, ալկոհոլը չարաշահել, անկապ պտտել : Իմ նորահայտ ծանոթներից մեկը մի անգամ նույնիսկ չդիմացավ, ասաց . «Եկել ենք Ամերիկա, պիտի ուտենք, բա ինչ պիտի անենք ...»:
Մինչև վերջերս դա վերագրում էի որկրամոլությանը կամ, չգիտեմ, աչքածակությանը ...Քիչ չէին հանդիպում դեպքեր , երբ տան վարձի գումարը տանում էին կազինո, տանուլ տալիս, ամսվա վերջին մնալով սևերես ... Նույն կատեգորիայի մարդիկ, մեկ էլ կտեսնեիր խանութներից ապառիկով ոսկեղեն կառնեին, տոնածառի պես կզարդարվեին և կմեկնեին Հայաստան - տուրիստ : Սա էլ էի բացատրում ցուցամոլությամբ կամ նման մի արատով : Ավելի ուշ ( շատ տարիներ անց ) հասկացա, որ այս մարդիկ պարզապես տառապում էին ( և են ) հոգեկան ծանր ընկճվածությամբ, դեպրեսիայով , մասնավորապես - աղետալի ցածր ինքնագնահատականով : Բարդ է նորագաղթի կերպարը:
Վարդգես Դավթյանի ֆեյսբուքյան էջից


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով