Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վան Գոգի Ծաղկող շագանակենին կտավը վաճառվել է ավելի քան 190 մլն դոլարով Ձկնորսության ժամանակավոր արգելման հետ կապված իրազեկման աշխատանքներ Գեղարքունիքում Տեներիֆեն 5-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բադախոսի նկատմամբ Անհրաժեշտ է Ուկրաինայի և Եվրոպայի հետ գործողությունների սերտ համակարգում Տեղական բեմերից դեպի միջազգային ցանցեր Ներկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները Օրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու է Ռուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետո Կառավարությունը հաստատել է  հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրը Մի շարք հասցեներում ջուր չի լինի Նոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. Փաշինյան Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում

Վան Գոգի Ծաղկող շագանակենին կտավը վաճառվել է ավելի քան 190 մլն դոլարովՁկնորսության ժամանակավոր արգելման հետ կապված իրազեկման աշխատանքներ ԳեղարքունիքումՏեներիֆեն 5-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բադախոսի նկատմամբԱնհրաժեշտ է Ուկրաինայի և Եվրոպայի հետ գործողությունների սերտ համակարգումՏեղական բեմերից դեպի միջազգային ցանցերՆերկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքներըՕրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու էՌուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետոԿառավարությունը հաստատել է  հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրըՄի շարք հասցեներում ջուր չի լինիՆոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. ՓաշինյանՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորումԳազի գնի մեկ տոկոս բարձրացման գնաճային ազդեցությունը կազմում է 0,06 տոկոսԱզգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-նՎրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել էԲագրատ արք. Գալստանյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեցՈւկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումներիԱնհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթըՑանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներինԱբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի ԳանձասարըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազիՇենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունելՄիջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիըՁեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՎարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունըՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)Ես չեմ մեղադրում թիմակիցներիսԱնհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներին
Հայաստան

Ինչպե՞ս են Հայաստանում 10 տարվա ընթացքում փոխվել ծնողների նախապատվությունները նորածինների անունների հարցում

Տարածված տեսակետ կա, որ երեխայի անունը առեղծվածային ձեւով ազդում է նրա ամբողջ հետագա կյանքի վրա։ Այդպես է , թե ոչ՝ դժվար է ասել։ Բայց պարզ է մեկ բան՝ եթե մարդն այնպիսի անուն ունի, ինչպիսիք են օրինակ Ասսենիզացիան կամ Տրակտորը, նրա համար իրական կյանքում հեշտ չի լինի։ Մանկությունից սկսած, երբ նրա որոշ հասակակիցներ բաց չեն թողնի նրան ծաղրելու հնարավորությունը ։ Բարեբախտաբար «էկզոտիկ» անունների դարաշրջանը վաղուց անցել է։

Իսկ ինչպե՞ս են Հայաստանում փոխվել ծնողների նախապատվությունները, ասենք, վերջին տարիներին։ Վերջերս հրապարակվել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նորածինների ամենատարածված անունները, այնպես որ կարող ենք դրանք համեմատել տասնամյա վաղեմության տեղեկությունների հետ։ Եվ այսպես նորածին տղաների շրջանում ամենատարածված անունը Դավիթն է, հաջորդ տեղում Նարեկն ու Տիգրանն են։

Կան օտարերկրյա անուններ, որոնք, ըստ էության, կարելի է ազգային համարել, այնքան են դրանք ընտելացել մեր պատմությանը։ Ասենք հին հրեական Դավիթ անունը։ Առավել հայտնի է Իսրայելի երկրորդ թագավորը, որը ըստ ավանդական հրեական տարեգրության, կառավարել է մ․ թ․ 876-836 թթ ։ Հին կտակարանից Դավիթ անունը անցել է քրիստոնյաներին, իսկ հետո՝ Ղուրանի միջոցով՝ նաեւ մահմեդական ժողովուրդներին (օրինակ Դավուդ, կամ Դաուդ)։

Մեր հայրենակիցների մոտ այս անունը նախեւառաջ ասոցացվում է միջնադարյան «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի համանուն հերոսի հետ, նաեւ 18-րդ դարի սկզբի ազգային ազատագրական շարժման առաջնորդներից մեկի՝ Դավիթ բեկի անվան հետ։ Հաշվետու կիսամյակում Դավիթ անունով են կոչվել 633 նորածին տղաներ, կամ նրանց ընդհանուր թվի ուղիղ 7 տոկոսը։ Այսինքն 100 նորածին տղաներից յոթն ունի Դավիթ անունը։

Տասը տարի առաջ առաջին տեղում հայկական ծագում ունեցող Նարեկ անունն էր, որը հաշվետու կիսամյակում արդեն 2-րդ տեղն է զբաղեցնում։ Երրորդ տեղում է Տիգրան անունը, որը տասը տարում 11-րդ տեղից վերեւ է բարձրացել։ Այդ անունն առավել հայտնի է հայոց արքա Տիգրան Մեծի շնորհիվ։ Անցած դարում այն համաշխարհային հանրությանը հայտնի դարձավ շախմատի աշխարհի 9-րդ առաջնության գրոսմեյսթեր Տիգրան Պետրոսյանի շնորհիվ։

Նորածին աղջիկների շրջանում նույնպես առաջատար է աստվածաշնչյան անուն, այս անգամ Նոր կտակարանից՝ Մարիա։ Այս անունով են կոչել 319 նորածին աղջիկների, կամ նրանց ընդհանուր քանակի 4 տոկոսին։ Մարիան աստվածամոր եվրոպականացված անունն է, որը լայն տարածում է ստացել քրիստոնյա ժողովուրդների մոտ։

Ուշագրավ է, որ այդ նույն անունը, բայց արտասանությամբ արդեն հրեական արմատներին մոտ, Մարիամը, գտնվում է 5-րդ տեղում։ 2-րդ տեղում Նարե անունն է, որը տասը տարի առաջ 13-րդ տեղում էր։ Իսկ ամենատարածված անունների առաջին եռյակը եզրափակում է Մանե անունը։ Այդ անունն էր կրում Սուրբ Հռիիփսիմեի հետ Դիոկլետիան դաժան հռոմեական կայսրից Հայաստան փախած կույսերից մեկը։

Ի դեպ, Հայաստանում լայնորեն տարածված Նունե անունով էր կոչվում սուրբ Հռիփսիմեի հետ Հայաստան փախած մյուս կույսը։ Բայց, ըստ երեւույթին, այդ անվան ժողովրդականությունը վերջին տարիներին մի քիչ նվազել է ու այն չի ընդգրկվել տարածված անունների ցանկում։

news.am