Ձմերուկի կիլոգրամը 30-40 դրամով ենք վաճառում, որ տանեն․ արեւիկցիները տուժում են մթերման գործարանների պակասից
Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչները ձմերուկը ստիպված են շուկայականից ցածր գնով վաճառել: NEWS.am-ի հետ զրույցում արեւիկցիներից տիկին Արաքսյան պատմեց, որ ձմերուկն ստիպված են վաճառել շատ էժան, քանի որ բերքը շատ է, իսկ մթերման գործարան չկա։
«Որ իրենց ուզած գնով չտանք՝ փչանալեու է, որովհետեւ շատ է բերքը, համապատասխան պայմաններ էլ չունենք, որ կարողանանք պահել, հետո վաճառենք։ Ոչ շուկա ունենք, ոչ էլ մթերման գործարան, հիմա ձմերուկի կիլոգրամը 30-40 դրամով ենք վաճառում, որ տանեն»,-ասաց նա:
Տիկին Արաքսյան նաեւ նշեց, որ մինչեւ այժմ չի լուծվել արեւիկցիների ոռոգման ջրի խնդիրը․ գյուղացիները, որոնք հնարավորություն ունեն իրենց բերքը ջրում են գումարի դիմաց տրվող խորքային հորերից եկող ջրով, իսկ ովքեր ոչ՝ արեւի տակ վառվող բերքը թողնում են դաշտերում։

















































