Դանակահարություն Վանաձորում. 53-ամյա տղամարդու վիճակը ծանր է
Վանաձորում օգոստոսի 3-ին դանակահարություն է տեղի ունեցել:
Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ օգոստոսի 4-ի առավոտյան ծանր վիճակով, կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերքով Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 53-ամյա Ա. Մ.-ն: Նա բժիշկներին ասել է, որ վնասվածքն ստացել է երկաթե ձողի վրա ընկնելու հետևանքով:
Ավելի ուշ, սակայն, պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է օգոստոսի 3-ին երեկոյան: Նա հիվանդանոց է դիմել մեկ օր անց միայն, երբ որովայնի խոռոչում սկսել են զարգանալ թարախային երևույթներ:
Տղամարդու վիճակն այժմ ծանր է գնահատվում, նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի Դիմաց թաղամասում: Հենց այստեղ օգոստոսի 4-ին երեկոյան էլ դեռահասների մասնակցույամբ էր վիճաբանություն եղել, որն ավարտվել էր դանակահարությամբ:

















































