Արմատներով թուրք բելգիացի նախարարը հրաժարվում է Թուրքիայի քաղաքացիությունից
Բելգիայի կառավարությունում «Հավասարության գծով պատասխանատու պետնախարար», արմատներով թուրք Զուհալ Դեմիրը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի քաղաքացիությունից հրաժարվելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:
Բելգիայի N-VA կուսակցության անդամ նախարարի՝ թուրքական քաղաքացիությունից հրաժարվելու պատճառը Թուրքիայում տիրող ոչ ժողովրդավարական իրավիճակն է:
«Չեմ կարողանում ճանաչել այն երկիրը, որտեղ իմ պապերն են ծնվել: Թուրքական հասարակության վրա ճնշումներ, կանանց իրավունքների, մարդկանց ազատությունների ու ժողովրդավարության հետընթաց է տեղի ունենում, Թուրքիայում ամեն բան հակառակ է ընթանում: Թուրքիան ինձ համար կմնա որպես սիրելի երկիր, սակայն Թուրքիայի քաղաքացի լինելն ինձ համար ընդունելի չէ»,- ասել է Զուհալ Դեմիրը:
Զուհար Դեմիրը, ով արմատներով թուրք է, ծնվել է Բելգիայում 1980թ-ին: 2017թ-ի փետրվարի 24-ին նշանակվել է Բելգիայի կառավարության «Հավասարության գծով պատասխանատու պետնախարար»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին