ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ ընտրական համակարգի բարենորոգման մասին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 3-ին ընդունել է օրինագիծ ամերիկյան ընտրական համակարգի որոշ դույթների բարենորոգման մասին: Նախաձեռնության օգտին արտահայտվել է 220 կոնգրեսական, դեմ է քվեարկել 210-ը, հաղորդել է ստորին պալատի մամուլի ծառայությունը։
Ինչպես պարզաբանում է The Hill թերթը, օրինագիծը, բացի այլ բաներից, նահանգների իշխանություններին պարտավորեցնում է բնակիչներին ընձեռել փոստով քվեաթերթիկներ ստանալու հնարավորություն, նախատեսում է վաղաժամկետ քվեարկություն ընտրություններից 15 օր առաջ եւ լրացուցիչ միջոցների տրամադրում՝ ընտրությունների հետ կապված արտաքին սպառնալիքների դիմակայան համար:
Նախաձեռնության հեղինակները նաեւ կոչ են անում ստեղծելու անկախ հանձնաժողովներ ընտրական օկրուգների բաժանման համար: Բացի դրանից, ընտրությունների օրն առաջարկվում է դարձնել ոչ աշխատանքային դաշնային ծառայողների համար: Այժմ օրինագիծը պետք է քննարկվի Սենատում:
Վերին պալատում, որտեղ տեղերն այժմ հավասարապես են բաշխված երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ, դրա անցնելու հեռանկարները կասկածելի են, գրում է The Hill-ը: Ինչպես իր հերթին ճշտում է CNN հեռուստաընկերությունը, երկու տարի առաջ Ներկայացուցիչների պալատն արդեն ընդունել է նման օրինագիծ, սակայն այն ժամանակ հանրապետականների կողմից վերահսկվող Սենատը դրան այդպես էլ հավանություն չի տվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը