Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ) Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել է Զելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումը Պատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետ Քանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնա Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան Թափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՄենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնիԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՍամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկություններ ենՄեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. ՓաշինյանՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՑուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել

Այսօր պետք է ոչ թե տոնենք հաղթանակ, այլ ասենք, որ մի քայլ ևս արեցինք

Եթե երկիրդ գրավել է թշնամին, ուրեմն իր դեմ պայքարելու բոլոր ձևերը օրինական են, բայց մենք ընտրեցինք քաղաքական ճանապարհը: Մենք տեսանք, որ քաղաքացիների ինչ- որ մաս շարունակում է հավատալ Նիկոլ Փաշինյանին, մենք հարգեցինք մեր քաղաքացիներին և ասեցինք՝ քարոզչության միջոցով այնպես անենք, որ ամբողջ Հայաստանը կանգնի մեր կողքը. Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Նախագահն ուներ 3 օր, մեր պահանջն էր, որ այդ փաստաթուղթը ուղարկի ՍԴ, երեք օրվա ժամկետը անցավ՝ չուղարկեց, բայց իրավաբանները շատ խորամանկ մարդիկ են, իրենք գտան միջոց: Ձևը այս է՝ մինչև ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անել չեն կարող, արանքում նախագահն նորից պետք է միջամտի Սահմանադրական դատարան, այդ իրողությունը բացատրվեց, մեր պատվիրակությանը, որը նոր այցելեց նախագահական գրասենյակ: Այսինքն՝ այն, ինչ ուզում էինք, չստացանք, ստացանք՝ կիսատ- պռտատ, դա նշանակում է, որ մենք այսօր պետք է ոչ թե տոնենք հաղթանակ, այլ ասենք, որ մի քայլ ևս արեցինք, բայց առջևում ունենք պայքարելու ժամանակ: Բայց մի բան կար, որ ավելի կարևոր է, իմ տեղեկութուններով, բանակի ղեկավարությունն ասեց, որ չի ենթարկվելու անօրինական կարգադրությունների և ինչ ուզում են որոշեն տարբեր ատյանները՝ նախագահը, կառավարությունը և մյուսները, բանակն ոնց կանգնած կա, այդպես էլ մնալու է»,- ընդգծեց նա:

Մանուկյանի խոսքով՝ Օնիկ Գասպարյանի հարցը չէ միայն, այլ ամբողջ բանակի հարցն է. «Իրենք ինչպես միշտ խոստանում են՝ դուրս արի պաշտոնից, մի հատ լավ պաշտոն կտանք, ոչ մեկին ձեռք չենք տա: Իրականում բավական է մի տեղ թուլություն ցույց տաս, ջարդելու են մինչև վերջ, հանելու և ձերբակալելու են բոլոր կորպուսի հրամանատարներին: Այսինքն՝ մենք ոչ միայն պաշտպանում ենք Օնիկ Գասպարյանին, այլ ուզում ենք երկրորդ ջարդից բանակն ազատել»:


Մանուկյանի խոսքով՝ բանակից հետո հերթը պետք է հասնի Ոստիկանությանը, ըստ նրա՝ բանակի հայտարարությունը մեծ ազդեցություն է ունեցել Ոստիկանության վերաբերմունքի վրա։ Վազգեն Մանուկյանը խոսեց նաև ԱԺ-ում դիպուկահարների ներկայության մասին։

«Ենթադրենք մի քանի տաքարյուն երիտասարդ ուզենային դարպասով անցնել, ուրեմն հայ դիպուկահարը այնտեղից պետք է կրակե՞ր նրա ճակատին: Մենք այս շենքը մտնելու ենք իհարկե, բայց ոստիկանները բացելու են դուռը, մեզ ուղեկցելու են և մենք մտնելու ենք ներս: Նույն ձև իրենք մեզ կուղեկցեն, երբ մտնենք Կառավարության շենք, մեր նպատակը դա է, ոչ թե ոստիկանին ծեծելով շենք մտնելը, այլ հասնենք նրան, որ ինքը բացի դուռը ասի՝ համեցեք»:

Մանուկյանը նշեց, որ շարժման մասնակիցները 2-3 օր կայցելենք մարզեր, որպեսզի մարզերում իրենց ձայնը ևս հասանելի լինի. «Այնտեղ միայն Հ-1 են լսում, չկան «Արմնյուզը», մյուս հեռուստաընկերությունները, բայց իրենք նույն ձև հասկանում են, որ հայրենիք են կորցնում: Սա մեր շտաբն է, մեր փոքր հայրենիքն է, որտեղ հանդիպում ենք իրար և գնում անհնազանդության ակցիաներ անելու: Շարժման մասնակիցները կգնան շրջաններ և ավելի պարզված կլինի մեր կարգավիճակը: Շաբաթ ժամը 15։00-ին մեծ հանրահավաք կանենք, որտեղ ցույց կտանք, որ ամբողջ ժողովուրդն է մասնակցում: Կարող է իրավիճակը բերի նրան, որ մենք կատարենք շատ ավելի կտրուկ գործողություններ: Այս ժողովրդի մեջ 5000 երիտասարդ կան, որ շատ հիասթափվում են, ասում են գնանք այս շենքը վերցնենք․ սպասեք ձեր կարիքը կարող է լինել, բայց ավելի լավ կլինի, որ ձեր կարիքը չլինի, ինքն իրեն ամեն ինչ արվի»: