Ադրբեջանում ինձ հետ վարվում էին՝ ինչպես աղբի
Ադրբեջանում ելույթ ունեցած եթովպիացի վազորդ Լիլի Աբդուլաեւան բողոքել է իր նկատմամբ սարսափելի վերաբերմունքից։
Ըստ haqqin.az-ի՝ գերմանական ARD-ին տված հարցազրույցում մարզուհին ասել է, որ Ադրբեջանում իր եւ օտարերկրացի մյուս սպորտսմենուհիներ հետ վարվում էին ինչպես սպորտային ստրուկների հետ։ «Ինձ խոստացել էին լավ աշխատավարձ, տուն, թանկարժեք մեքենաներ, եթե հաղթեմ։ Բայց ես այդպես էլ ոչինչ չստացա։ Իմ շահած գումարները հափշտակում էին, ինձ խաբեությամբ ստիպում էին դոփինգ ընդունել։ Եվ ես ոչ ոքի խորհուրդ չէի տա կրկնել դա»,- ասել է Աբդուլաեւան։
«Այնտեղ գտնվելուցս 8 ամիս անց ես մարզիչից հարցրեցի, թե ինչու իմ գումարները չեմ ստանում՝ սպառնալով, որ այդ մասին կհարցնեմ ֆեդերացիայի նախագահին։ Դրանից հետո նա տվեց իմ փողերը։ Պարզվում է՝ նա դրանք յուրացնում էր իմ ելույթների երրորդ ամսից։ 2011 թվականին Ստոկհոլմում «Ադամանդե լիգայի» ժամանակ ես վնասվածք ունեի, բայց ամեն դեպքում պետք է մեկնարկի դուրս գայի»,- ասել է Լիլին։
Նրա խոսքով՝ մրցույթից առաջ մարզիչը դեղահաբ է դրել լեզվի տակ։ Իսկ երբ սպորտսմենուհին հարցրել է, թե դա ի՞նչ դեղորայք է, պատասխան է ստացել, որ դա կօգնի իրեն ուժ ստանալ։ Աղջիկը հասցրել է դրա տուփի վրա կարդալ անվանումը (տեստոստերոնի տրիբուլուս)։ Համացանցում Լիլին կարդացել է, որ դա կարող է անպտղություն առաջացնել։
Բացի այդ, մարզիչը խոստացել է Լիլիի մրցանակների մի մասը Եթովպիա ուղարկել, երբ վերջինն այնտեղ կվերադառնա, սակայն այդպես էլ չի ուղարկել։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում