Մխիթարյանը, Պոգբան ու Իբրահիմովիչը կպայքարեն Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգկվել է Եվրոպայի լիգայի այս մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի 3 հավակնորդների թվում, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հայաստանի հավաքականի ավագից բացի, թեկնածուների թվում ընդգրկվել են նրա ակումբակից Պոլ Պոգբան ու ազատ գործակալի կարգավիճակ ստացած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն ավարտված մրցաշրջանում հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին Մոնակոյում կայանալիք Եվրոպայի լիգայի եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել էր Ամստերդամի «Այաքսին», իսկ Հենրիխ Մխիթարյանն ու Պոլ Պոգբան դարձել էին գոլի հեղինակ: Բացի այդ, Հենրիխ Մխիթարյանը 6 գոլով դարձել էր «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշարում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում