2016-2017թթ. ուստարում 174 աշակերտ սոցիալական վատ պայմանների պատճառով ուսումը կիսատ է թողել
Հայաստանում 2016-2017թթ. ուսումնական տարում ուսումը կիսատ է թողել 2 հարյուր 60 աշակերտ:
Ըստ Կրթության եւ գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հրապարակած վիճակագրական տվյալների՝ 174 աշակերտն ուսումը կիսատ է թողել սոցիալական վատ պայմանների պատճառով, 61 երեխայի ծնողները թույլ չեն տվել այցելել դպրոց, իսկ 4 դպրոցական էլ նախորդ ուսումնական տարում տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ 2013-2014թթ. Հանրապետությունում ուսումը կիսատ է թողել 250 աշակերտ, 2014-2015թթ.՝ 302 աշակերտ:

















































