Պարզվում է՝ զենքն է վատը եղել. թող 2 տարում գներ այն զենքը, որն իրեն դուր էր գալիս. Սոլովյով
Ռուս լրագրող, հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովն իր Соловьёв LIVE յութուբյան հաղորդման շրջանակներում ռազմական փորձագետ Սեմյոն Բաղդասարովի հետ քննարկել է Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արած հայտարարությունները ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի անարդյունավետության մասին:
«Մարդ, որը մեղավոր է վերջին հարյուր տարում հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ամենասարսափելի ողբերգության համար, նման նվաստացում չէր եղել հարյուր տարի, ահա այդ մարդը հայտարարում է, որ մեղավոր են բոլորը, բայց ոչ ինքը՝ երկրի գլխավոր գերագույն հրամանատարը: Պարզվում է՝ զենքն է վատը եղել: Թող 2 տարում գներ այն զենքը, որն իրեն դուր էր գալիս»,- շեշտել է Սոլովյովը:
«Առաջին հերթին Փաշինյանի գիտելիքները սպառազինման հարցում չափազանց պարզունակ են: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր նա խոսում «ՕՍԱ» և «ՕԿԱ» զենիթահրթիռային համալիրների քիչ արդյունավետության մասին: Բանն այն է, որ «ՕԿԱ»-ն զենիթահրթիռային համալիր չէ, այլ օպերատիվ-մարտավարական հրթիռ է, որը ժամանակին ընդգրկված է եղել խորհրդային բանակի սպառազինման կազմում և վերացվել է Գորբաչովի և Շևարնաձեի նախաձեռնությամբ»,- մեկնաբանել է Բաղդասարովը՝ ընդգծելով Փաշինյանի անիրազեկությունը:
«Դա նրա հայտարարությունը չէ… Նրան ասում են ինչ հայտարարի, նա էլ հայտարարում է: Իսկ ո”վ է ստիպում նրան դա ասել: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք: Մենք սխալ պատկերացում ունենք Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին… Նա ուղղակի մեկն է, որին սորոսական կառույցներն ընտրել էին Հայաստանում՝ այսպես կոչված ընդդիմության շարքից և նրան դարձրել երկրի ղեկավար»,- հավելել է Բաղդասարովը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը