Օգոստոսի 6-ը եւ 7-ը կլինեն ամենաշոգ օրերը. Երեւանում ջերմաստիճանը կհասնի +42-ի
Օգոստոսի 6-ը եւ 7-ը կլինեն ամենաշոգ օրերը։ Այս մասին օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ վաղվանից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, եւ եթե Արարատյան դաշտում այն չի գերազանցել +38-ը, ապա օգոստոսի 3-ից այն ամեն օր կբարձրանա 1 աստիճանով։ Հատկապես շոգ կլինի առաջիկա կիրակի եւ երկուշաբթի։ Այդ օրերին Արարատյան դաշտում եւ Երեւանի ցածրադիր շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է հասնել +41, +42 աստիճանի։
Նման ջերմաստիճան կարող է գրանցվել նաեւ Իրանի հետ սահմանին՝ Մեղրի եւ Ագարակ քաղաքներում, Արաքսի հովտում։ Լեռնային շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել +36-ի, իսկ Տավուշի մարզի հովիտներում, երկրի հյուսիս-արեւելքում՝ +39 աստիճանի։


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ