Նիկոլ Փաշինյանը հիստերիա է բարձրացրել կառավարության շենքում, բղավել, որ միայն արյամբ է հնարավոր կապել բոլորին. Գաբրիելյանով
Ռուս լրագրող, ««Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովը տելեգրամի ալիքում հայտնել է, որ Փաշինյանի շրջապատի իր աղբյուրները մանրամասներ են հայտնել փետրվարի 23-ին կառավարության շենքի դիմաց ոստիկանության կազմակերպած դաժան «մարտերի» կազմակերպիչների մասին։
«Նիկոլ Փաշինյանի շրջապատից իմ աղբյուրները մանրամասներ են հայտնում ոստիկանական գործողություններից, որոնք կազմակերպվեցին կառավարության մոտ փետրվարի 23-ին: Տելեգրամյան իր ալիքում գրում է Արամ Գաբրիելյանովը:
«Այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց կառավարության մասնաշենքի արգելափակման մասին, Նիկոլը հիստերիա է բարձրացրել՝ հայտարարելով․ «Սա իմ երկիրն է, ես եմ այստեղ ամեն ինչ որոշում, այլ ոչ թե մի խումբ երևանցի դուրսպրծուկներ»:
Դրանից հետո նա իր մոտ է կանչել Ոստիկանության 5 ղեկավարների ու վերջնագրով պահանջել դաժան կերպով պատժել Սաղաթելյանին ու ցուցարարներին. «Թե դուք ցանկանում եք, որ ես պատմեմ, թե ինչպես եք հրաժարվել կռվել Արցախում»,-ասել է նա:
Ոստիկանության ղեկավարությունը 5 հոգուց կազմված շտաբ է ստեղծել: Բոլոր 5-ը, վախենալով խայտառակվելուց, երդվել են հավատարիմ լինել Փաշինյանին ու խոստացել են ստիպել հայաստանյան ոստիկանությանը կանգնել վարչապետի կողքը:
Նիկոլը խորհրդակցությունն ավարտել է բղավելով՝ միայն արյամբ է հնարավոր կապել բոլորին:
Ցուցարարների դեմ պայքարի շտաբում 5 մարդ կա, ովքեր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են:
Ոստիկանապետ Վահե Ղազարյան
Ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյան
Ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյան
Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյան
Ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայան։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է