Ֆեյքերը չեն կարող պայքարել ֆեյքերի դեմ
Մեր երկրում շարունակվում է իրավական բրեսպրեդելը։ Ծայրահեղ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մի շարք այլ անձանց նկատմամբ՝ ուղեկցվելով նյութական և դատավարական նորմերի կոպիտ խախտումներով։ Քրեական գործի հիմքում դրվել են միմյանց հակասող իրավական նորմեր, որոնցից առնվազն մեկն ունի իրավական որոշակիության լուրջ խնդիր և որի հիմքը՝ ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածման կանոնները խախտելը, գտնվում է ՍԴ վարույթում և ՍԴ-ն կասեցրել է դրանց գործողությունը: Ավելի վաղ նման որոշում էր կայացրել նաև վարչական դատարանը։ Այսինքն տեղի է ունենում մարդկանց իրավունքներին միջամտություն՝ փաստացի չգործող նորմի հիման վրա։
Իրավական կամայականությունը տեղի է ունենում պատերազմի ընթացքում 44 օր շարունակ պետական մակարդակով հանրությանը ստելու, խաբելու՝ զուգահեռ իրականության պայմաններում։ Ռազմական դրության պայմաններում խոսքի ազատության օրենսդրական սահմանափակումների միջոցով գործեց մի հրեշավոր մեխանիզմ, որի վերջնանպատակն էր՝ խաբել ողջ ժողովրդին։ Հասարակությանը մատուցվեց պաշտոնական սուտ տեղեկատվություն, իսկ այլ տեղեկությունների տիրապետողներն օրենքի ուժով զրկվեցին դրանք տարածելու հնարավորությունից։ Պատերազմի փաստացի ավարտից անցել է երեքուկես ամիս։ Պաշտոնական ապատեղեկատվություն տարածելու հիմքով քրեական գործերի և ձերբակալվածների ու կալանավորվածների մասին մենք որևէ տեղեկություն չունենք։ Չունենք տարածքային և մարդկային հազարավոր կորուստների համար իրական պատասխանատուների նկատմամբ քրեական հետապնդումների, ձերբակալությունների և կալանավորման մասին տեղեկություն։
2.5 տարի հաստատված փաստացի ֆեյքապետության պայմաններում երկրի առաջին դեմքերից մշտապես հնչել են սուտ, սպառնալիք, վիրավորանք, հաշվեհարդարի կոչեր։
Բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ ըստ էության, պետական մակարդակով գործում է ֆեյքերի ՊՈԱԿ, որը երկուսուկես տարի շարունակ քայքայում, բզկտում է հասարակությունը՝ տանելով խորը բևեռացման։ Այս հիմքով քրեական գործերի և ձերբակալվածների ու կալանավորվածների մասին ևս որևէ տեղեկություն չունենք։ Ինչո՞ւ, որովհետև իրավական համակարգը շարունակում է ուղղակի ցուցումներով քրեական գործեր հարուցելու և քրեական հետապնդում իրականացնելու քաղաքականությունը։ Հակառակ պարագայում կոնկրետ մեկ ֆեյքի հանդեպ նման հետաքրքրությունը պարզապես անբացատրելի է, երբ հայկական սոցցանցերը խեղդված են ֆեյքերի բազմության մեջ։ Այո, մեր իրականությունը պետք է մաքրել ֆեյքերից, սակայն դա պետք է անել՝ առանց բացառությունների, և սկսել է պետք պետական ֆինանսավորմամբ գործող ֆեյքերից, քանի որ հենց դրանք են սկիզբ դնում սոցցանցային տիրույթում անառողջ միջավայրին։
Անհրաժեշտ է փաստել, սակայն, որ այս քրեական գործը միայն Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մյուսների նկատմամբ չէ, սա ցուցիչ է հասարակության համար։ Հասարակության կրթված, գիտակից հատվածը շատ լավ հասկանում է, որ այս քրեական գործի իրական նպատակը ոչ միայն այս պահին քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելն է, այլև ընդհանրապես ազատ խոսքը ճնշելը՝ քրգործերի և կալանքի հեռանկարով վախեցնելով ցանկացած մեկին՝ անկախ իր քաղաքական նախընտրություններից, որն իշխանության կարծիքից տարբերվող կարծիք կարտահայտի։
Այլընտրանքային նախագծեր խումբ


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է