Մեր բակի էշի խոսքն ավելի կարեւոր է, քան Նիկոլ Փաշինյանինը․ Արամ Գաբրելյանով
Արամ Գաբրելյանովն իր տելեգրամյան ալիքում գրում է․
«Հայաստանը որպես պետություն ոչինչ չի որոշում․ ահա այստեղից էլ գալիս է ժողովրդի լիակատար անվստահությունը իշխանության հանդեպ։ Փաշինյանի կարծիքը այսօրվա Հայաստանում, արդեն 10-րդական կարծիք է։ Ինչպես Ղարաբաղում են ասում՝ մեր բակի էշի խոսքն ավելի կարեւոր է, քան Փաշինյանի խոսքը։ Նիկոլը իր հիմարության պատճառով, սկզբունքորեն չի հասկանում, թե ուր է հասել։ Իսկ նմանին հեշտ է պարանի վրա խաղացնելը։
Հիմա ուր են հասել հայերը։ Նիկոլը պայթել է։ Նրան երկար ժամանակ եւ գրագետ կերպով ուռեցնում էին արեւմտյան հատուկ ծառայությունները, սակայն տարբեր հանգամանքների բերումով /պատերազմ, Փաշինյանի եւ նրա կնոջ ագահությունը, վարչապետի թիմի ավազակային էությունը/ մեդիափուչիկը պայթեց։ Հայաստանում իշխանությունը գրեթե ուղղակիորեն անցավ Գռզոյին /Խաչատուր Սուքսիասյան/։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ փող գողացած գործարարը, թավիշների գալով վերադարձավ խայտառակությունից եւ մի քանի տարում բազմապատկեց իր հարստությունը։ Այժմ Խաչատուր Սուքիասյանը որոշում է բոլոր հիմնական հարցերը երկրում։ Ըստ էության Փաշինյանի կյանքը Գռզոյի ընտանիքի ձեռքում է։ Հայաստանը գտնվում է չափազանց վտանգավոր իրավիճակում, իշխանությունը անցել է բոլորովին անսկզբունք եւ անհայրենիք մարդու, ում համար փողն Աստված է։ Ցանկացած փող՝ ադրբեջանական մանաթ, թուրքական լիրա՝ առանց տարբերության։ Սուքիասյանը կառավարում է միակ եղանակով, որը մնացել է հանրապետությունում այս պահին՝ փողի իշխանությամբ։
Ահա այսպիսի ոչ խորամանկ միջոց։ Գողացել ես երկրի աղքատ բյուջեից եւ այդ գողացված փողից մի քիչ տալիս ես ուժայիններին ու բռնած պահում նրանց կոկորդներից, իսկ հատուկ ծառայությունների ավազակաբարո վերնախավի օգնությամբ էլ՝ ողջ հանրապետության։ Ըստ էության Հայաստանում հաստատվել է փողի պարկի դիկտատուրա, որը լցված է դեռ անցյալ տարի իննսունականներին բյուջեից գողացված փողերով»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է