Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները

ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքները
Հայաստան

Այդպիսի մարդիկ կոչվում են самодур-ներ՝ խև վարք ունեցող, սեփական քմահաճույքով առաջնորդվող անձինք. Արթուր Համբարձումյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Ես բազմաթիվ անգամներ նշել եմ, որ այս մարդու (նկատի ունի Ն. Փաշինյանին, հեղ.) գործողությունների մոտիվացիան կապած է սեփական վախերի, հույզերի, վրեժի և իր ներսում եղած անվերահսկելի չափերի հասնող չարության հետ: Այլ կերպ ասած, այս մարդու գործողությունների մեջ տրամաբանության նշույլներ փնտրել պետք չէ: Իրականում, ՀՀ-ում պետական ամենաբարձր պաշտոն զբաղեցնող այս մարդն իր գործողությունները պետք է մոտիվացներ ազգի շահերով, պետության անվտանգությանը միտված խնդիրներով, արդյունավետ կառավարման մեխանիզմներով և այսպես շարունակ, շարքը կարելի է երկար թվել: Այնինչ, իրականությունն այն է, որ նա շարժվում է բացառապես սեփական հուզերի բավարարմանն ուղղված մոտիվացիաներով: Այդպիսի մարդիկ կոչվում են самодур-ներ՝ խև վարք ունեցող, սեփական քմահաճույքով առաջնորդվող անձինք: Հետևաբար, այն, ինչ նա անում է վերջին երեք տարիների ընթացքում և երեկ նույնպես, ամբողջությամբ տեղավորվում է վերոհիշյալ նկարագրության մեջ, այնպես որ՝ պետք չէ զարմանալ», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Շիրակի Պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը՝ անդրադառնալով «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով հանրային գործիչների ձերբակալություններին։

Հիշեցնենք, որ երեկվանից սկսած, ԱԱԾ-ն բերման է ենթարկում հանրային գործիչներին, այդ թվում նաև՝ Կարեն Բեքարյանին, Անժելա Էլիբեկովային, Արա Սաղաթելյանին, Գոհար Մելոյանին և ընդդիմադիր դաշտում հանրային ակտիվություն ցուցաբերող այլ քաղաքացիների: Նրանց պատկանող բնակարաններում խուզարկություններ են իրականացվում, կան ձերբակալվածներ:

Արթուր Համբարձումյանն ընդգծում է՝ սկզբունքորեն դեմ չէ ֆեյքերի բացահայտմանը, նրանց պատասխանատվության կանչելու նախաձեռնությանը՝ նույնպես, սակայն իշխանության ներսում ֆեյքաորսով զբաղվողներին առաջարկում է նախ և առաջ մաքրել սեփական դաշտը, նոր միայն անցնել մնացյալին. «Ֆեյք բռնո՞ղ եք դարձել, խնդրեմ՝ բռնեք Հրանտ Դովլաթյան ֆեյքին, բացահայտեք Ռեգինա Պռազյանին և այսպես շարունակ: Երևի իշխանությունը մոռացել է, որ իրենց ողջ գործունեությունն, իսկզբանե հիմնվել, կազմակերպվել, առաջնորդվել և համակարգվել է, մեծամասամբ, ֆեյք ինդուստրիայի կողմից, այդպես է շարունակվում է մինչ օրս: Եթե նրանք այս մասին մոռացել են, խնդրեմ՝ մենք մեծահոգաբար կհիշացնենք, ինչպես նաև՝ կզգուշացնենք, որ իշխանական այդ ֆեյքերի բոլոր պատասխանատուներն, առանց բացառության, շատ շուտով կանգնելու են դատարանի առաջ: Նրանց ձերբակալելու է ոչ թե Ազգային Անվտանգության Ծառայությունը, որովհետև ֆեյք բռնելը ԱԱԾ-ի գործառույթը չէ և սա, առնվազն, ծիծաղելի է, այլ Ոստիկանությունը, ինչն այդ կառույցի անմիջական պարտականություններից մեկն է: Բոլոր այն խմբերը, որոնք հասարակությանը պառակտող, ներազգային թշնամանք հրահրող գործունեություն են ծավալել, քրեական պատասխանատվություն են կրելու այդ արարքների համար»,- ասում է Արթուր Համբարձումյանը:

Նախօրեից մեկնարկած և այսօր շարունակվող ԱԱԾ-ի գործողություններին, որով բերման են ենթարկվում և ձերբակալվում են ընդդիմության այս կամ այն ներկայացուցիչները, Արթուր Համբարձումյանը հետևյալ բնորոշումն է տալիս՝ ԱԱԾ-ն, ըստ էության, զբաղված է Փաշինյանի հանցագործությունները կոծկելով, ինչպես նաև՝ նրա ապօրինի հրամանները կատարելով. «Արդեն՝ մոտ երեք տարի շարունակ, Փաշինյանի ողջ հանցավոր գործունեությունը կյանքի է կոչվում ԱԱԾ-ի ակտիվ մասնակցությամբ, ինչպես նաև՝ այդ կառույցի անմիջական վերահսկողության ներքո: Եթե չլիներ ԱԱԾ-ի որդեգրած նմանօրինակ վարքը, այդ մարդը, պարզապես, ի զորու չէր լինի այսքան վնաս տալ մեր պետությանը, էլ չեմ խոսում այն մասին, որ ինչ - որ պահից սկսած, նա այլևս, ուղղակիորեն, չէր շարունակի իր արատավոր և ազգակործան պաշտոնավարումը»:

Ամփոփելով զրույցը, Շիրակի պետական համալսարանի դասախոսը նկատում է՝ այս ամենից հետո, մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի վերջնական կործանման ճանապարհով: Մենք կորցրել ենք պետությունը, ասում է Արթուր Համբարձումյանը և ցավով հավելում՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, այլևս գոյություն չունի: Մեր գլխին Դամոկլյան սրի պես, այլևս, կախված է ազգ գաղափարի գոյությունը: Կկորցնե՞նք դա ևս, թե՞ ուշքի գալով, կփոխենք իրավիճակը, ցույց կտա միայն ժամանակը: