Հերոս Կիրանցը նշեց գյուղի օրը (Լուսանկարներ)
Այսօր՝ օգոստոսի 1-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում ավանդույթի համաձայն նշվեց գյուղի օրը: Ժամը 11-ին ծաղիկներ դրվեցին ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրում:
Հավաքվածներին ողջույնի խոսքով դիմեց ծնունդով կիրանցեցի, հայտնի օդաչու-փորձարկող, գեներալ-գնդապետ Վալենտին Նազարյանը: Նա շեշտեց, որ թեեւ Կիրանցը փոքր, բայց իսկական հերոս գյուղ է: «Ոչ առաջին հանրապետության, ոչ էլ երրորդ հանրապետության տարիներին կիրանցեցիները թույլ չեն տվել թշնամուն մոտենալ գյուղի տարածքին: Կիրանցը լավ օրինակ է ամբողջ ժողովրդի համար»,- նշեց գեներալ-գնդապետը, որն ակտիվ մասնակցություն է ունեցել գյուղի ինքնապաշտպանության կազմակերպմանը, ինչպես նաեւ Շուշիի ազատագրմանը, կազմակերպելով օդուժի գործողությունները: Նա նաեւ ընդգծեց, որ իր հաջողությունների համար պարտական է հենց ծննդավայր Կիրանցին:
Ելույթ ունեցան նաեւ գյուղի պատմության ուսուցիչ Նվեր Սիմոնյանը, ինչպես նաեւ գյուղապետ Կամո Շահինյանը: Նա հատուկ ընդգծեց, որ գյուղը թեեւ սահմանամերձ է, բայց Կիրանցից երիտասարդները չեն հեռանում, եւ հույս հայտնեց, որ կառավարությունը վերջապես կաջակցի նորաստեղծ ընտանիքներին բնակարանով ապահովելու կարեւոր գործին:
Հավաքվածներին ողջունեց նաեւ մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Մ. Մխիթարյանը, որը եւս հիշեցրեց գյուղի հերոսական անցյալի մասին, նշելով, որ այս գյուղը արժանի է ամենալուրջ աջակցության:
Ընդգծենք, որ Կիրանցը ունենալով հազիվ յոթանասուն տնտեսություն, իննսունականների սկզբներին տվել է 16 զոհ, իսկ գյուղի տղաներից կազմված ջոկատի հերոսական ջանքերի շնորհիվ ազատագրվել է մի քանի բնակավայր, որի շնորհիվ այսօր Կիրանցը համեմատաբար ապահով է եւ խաղաղ:
Գյուղի հերոսական անցյալի մասին մանրամասներ կարող եք իմանալ այստեղից:


Երեխաները եւ պատանիները եւս հարգանքի տուրք մատուցեցին գյուղի հերոսներին:
Top-News.am

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով