Թուրքիայի իշխող կուսակցությունը Ադրբեջանում ներկայացուցչություն կբացի
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն» (AKP-ԱԶԿ)-ը արտասահմանում 6 նոր ներկայացուցչություն է բացելու: Ըստ թուրքական «Ahaber» լրատվամիջոցի՝ նման որոշում է կայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով նաև հանդիսանում է ԱԶԿ-ի նախագահը:
Ներկայացուցչություններ են բացվելու Ադրբեջանում, ԱՄՆ-ում, բալկանյան մի շարք երկրներում: Չնայած թուրք-գերմանական լարված հարաբերություններին, նախատեսվում է ներկայացուցչություն բացել նաև Գերմանիայում:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ԱԶԿ-ի առաջին ներկայացուցչությունը բացվել էր Բրյուսելում:
Նշվում է, որ այս ներկյացուցչությունները հնարավորություն կտան ավելի մոտ լինել աշխարհի տարբեր երկրներում բնակություն հաստատած թուրքերի հետ:
Բացի դրանից դրանք մեծ դեր կխաղան Թուրքիայի սահմաններից դուրս գյուլենականների դեմ պայքարում, որը Թուրքիայում որակվում է որպես ահաբեկչական կազմակերպություն: Իսկ նրա առաջնորդ իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը, թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին