Սկսում ենք նոն-ստոպ ակցիաներ. 4 ուղղություններով կշարունակենք մեր անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան (ուղիղ)
Փետրվարի 20-ը հայտարարում ենք մեր շարժման նոր սկիզբ, նոր էջ ենք բացում ՀՀ ժողովրդի պատմության մեջ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Երկրորդ, միասին պայմանավորվել ենք, որ համաժողովրդական պահանջը այս իշխանությունների հեռացման, պետք է դարձնենք համաժողովրդական պայքար: Այսօրվանից սկսած Նիկոլը եւ Նիկոլի իշխանությունըօր ու արեւ չպետք է ունենա Հայաստանում:
Այսօրվանից սկսում ենք նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ: Հիմա մենք բաժանվում ենք 4 ուղղությունների. Մեկ ուղությունը շարժվումէ դեպի Պրոսպեկտ-Ամիրյան, մյուսը շարժվում է Սայաթ Նովա-Ամիրյան: Երրորդ ուղղությունը՝ Բաղրամյան-Մոսկովյան, եւ հաջորդը՝ կինո «Նաիրիի» դիմաց: 4 ուղղություններով մենք կշարունակենք մեր անհնազանդության ակցիաները»,-հայտարարեց նա:
«Քանի Նիկոլը կա, մեր երկրում կայունություն, խաղաղություն, հանգստություն չի լինելու: Սա մեկ գործողությամբ ակցիա չէ, պլանավորված, ծրագրավորված, համառ, հետեւողական գործողությունների արդյունքում հասնելու ենք այս իշխանության հեռացմանը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքից հետո, հավաքվածները սկսեցին շարժվել այդ 4 ուղղություններով:


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը