Մերկ կինը զբոսնել է փողոցներով, քանի որ «չի ուզում հագուստ հագնել»
Իտալական Բոլոնիա քաղաքում մերկ կինը շրջել է փողոցով, պատճառաբանելով, որ «չի ուզում հագնվել»։
Երիտասարդ կինը, ժպիտը դեմքին, զբոսնում էր քաղաքի կենտրոնում, ցնցելով զբոսաշրջիկներին ու տեղի բնակիչներին։ Երբ տղամարդկանցից մեկը հարցրել է, թե որտեղ է նա կորցրել իր հագուստը, կինն առանց կաշկանդվելու պատասխանել է․ «Ես չեմ ուզում հագնվել»։ Կնոջ ուսին սպիտակ պայուսակ էր, իսկ ականջին ականջակալ։ Իսկ զարմացած հայացքներին նա պատասխանում էր ժպիտով ու շարունակում իր ճանապարհը։
Հայտնի չէ, կնոջ այդ արարքը կատակ էր, թե ինչ-որ գովազդային ակցիա, բայց մերկ կնոջը պատկերող տեսագրությունը համացանցում վիրուսային է դարձել։

















































