Ուկրաինայի քաղաքացին 17 տարի Ադրբեջանում ապրել է ստրկության մեջ
Ուկրաինայի քաղաքացին 17 տարի Ադրբեջանում ապրել է ստրկության մեջ։ haqqin.az-ը հաղորդում է, որ միջադեպի մանրամասները հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության պետի տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը Facebook-յան իր էջում։
Նրա խոսքով՝ Դնեպրոպետրովշչինայի 65-ամյա բնակիչը 1991 թվականից մշտապես Ադրբեջան էր մեկնում սեզոնային աշխատանքների համար, սակայն 1999 թվականին գործատուներից մեկը, բռնի ուժ կիրառելով, ուկրաինացուն ստիպել է ստրկությամբ զբաղվել։ Նրան իրավապահներն ազատել են 2016 թվականին՝ հատուկ գործողության ժամանակ։ Տղամարդը ծանր վիճակում էր. նա չէր կարողանում խոսել կամ ադեկվատ կերպով արձագանքել իրականությանը։ Բուժման երկարատեւ կուրսից հետո նա իրեն այժմ բավարար է զգում։
2017 թվականին տղամարդը վերականգնել է Ուկրաինայի անձնագիրը, եւ այժմ Ուկրաինայի ոստիկանությունը՝ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատան հետ միասին զբաղվում են նրան հայրենիք վերադարձնելու հարցով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին