«Ժողովուրդ». Ինչ էին զգուշացրել Գևորգ Պետրոսյանին խմբակցությունից դուրս գալուց առաջ. մանրամասներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների համար երեկ անակնկալ է եղել, երբ նրանք տեսել են իրենց գործընկեր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությունը՝ խմբակցությունից դուրս գալու մասին:
Իհարկե, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը տեւական ժամանակ է, որ խմբակցության նիստերին չի մասնակցում, չի շփվում պատգամավորների հետ, անգամ եղել են դեպքեր, երբ անջատել է հեռախոսն ու տեւական ժամանակ կորել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պետրոսյանին հրահանգված է եղել ավելի կոռեկտ լինել ելույթներում, անգամ նկատողություն է ստացել իր բառապաշարի համար:
Խմբակցությունից նրան մի քանի անգամ ասել են՝ պատգամավոր է եւ պետք է ավելի կոռեկտ լինի, սակայն չեն էլ պատկերացրել, որ նա օրերից մի օր անակնկալ կլքեր խմբակցությունը: Չի բացառվում, որ նրանից պահանջվի վայր դնել նաեւ մանդատը: Բայց Պետրոսյանը մտադիր է առանձին ակտիվ գործունեություն սկսել։ Այնպես որ, առաջիկայում կարող են հետաքրքիր զարգացումեր լինել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...