Ադրբեջանցիները Քարահունջից մի քանի մետր են հեռու. եթե սա թյուրիմացություն չեղավ, դիմելու ենք կոշտ միջոցների. Գյուղապետ
Այս պահին էլ ադրբեջանցիները Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից մի քանի մետր են հեռու, նույնիսկ այգիների մի մասն է անցնում ադրբեջանցիներին, անհասկանալի է՝ ինչպես է համայնքը դուրս մնացել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 16-ին, Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Խնձորեսկ եւ Քարահունջ բնակավայրերը սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրից դուրս են մնացել։
«Սա անընդունելի է։ Զարմանում եմ՝ ինչպես եւ ինչ չափորոշիչներով են նման բան որոշել, որ մեր գյուղը դուրս է մնացել սոցիալական աջակցության ծրագրից։ Զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող է Քարահունջը դուրս մնալ աջակցությունից։ Ինձ թվում է՝ սա թյուրիմացություն է։ Անհնար է, որովհետեւ միջպետական այդ ճանապարհն անցնում է հենց Քարահունջով։ Սահմանապահներն այս պահին Քարահունջի հողում են կանգնած։ Եթե սա թյուրիմացություն չեղավ, ապա դիմելու ենք կոշտ միջոցների։ Մեր գյուղով անցնող գլխավոր ճանապարհը կփակենք, թող իմանան»,- ասաց Լուսինե Ավետյանը։
Նա ասաց, որ գյուղն այս պահին արոտավայրեր չունենալու խնդիր ունի. «Գարունը բացվեց, չգիտենք՝ ինչ է լինելու»։
Գյուղապետի խոսքով՝ գյուղում այս պահին վիճակը համեմատաբար խաղաղ է. «Սակայն հետագայում չենք կարող երաշխավորել բնակչի անվտանգությունը»։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...