Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումը
Հայաստան

ՔԿ աշխատակցին աշխատանքից ազատել են ընդդիմադիր հավաքներին մասնակցելու եւ Փաշինյանին քննադատելու համար

Երեկ իր սոցիալական էջում ՔԿ աշխատակից Հակոբ Հակոբյանը հրապարակել էր իր աշխատանքից ազատման դիմումը: Tert.am-ի հետ զրույցում նա մանրամասնում է, թե որն էր աշխատանքից ազատման պատճառը և ինչ արձագանք ստացավ այդ որոշումը՝ նշելով, որ այդ ցանկությունն իր մոտ առաջացել էր դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո:

- Ձեր հրաժարականի դիմումը հետաքրքիր էր սկսվում, որը հրապարակել էիք Ձեր սոցիալական էջում, նշելով, որ լինելով ՀՅԴ անդամ աշխատանքը հայրենադավների հետ անընդունելի եմ համարում, որի պատճառով Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ ազատման դիմում:

- Ես ուսանողական տարիներից անդամակցել եմ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը և կարելի է ասել , որ Դաշնակցության Հայաստան մուտք գործելու ամենասկզբից, սակայն, երբ իրավապահ համակարգ էի մտնում 1999 թվականին, համապատասխան դիմում ներկայացրի Դատախազության գրասենյակ և կասեցրի անդամակցությունս և իրավապահ համակարգում տեղյակ էին, որ ես Դաշնակցության հայացքներ կրող անձնավորություն եմ, սակայն իմ անդամակցությունը սառեցված է, այսինքն՝ ես նկատի եմ ունեցել, որ Դաշնակցության գաղափարախոսությունը կրող անդամ եմ, սակայն իմ անդամությունը սառեցված է: Հետագայում իրավապահ մարմինների աշխատակիցներն էին պարզել, որ կասեցված է իմ անդամակցությունը:

- Հետագայում, ե՞րբ, հիմա՞, ի՞նչն էր առիթ տվել նրանց, դա ուսումնասիրելու:

- Այո, հիմա: 2020 թվականի նոյեմբերի 10-ին խայտառակ, չարաբաստիկ հայտարարության ստորագրելուց հետո, քանիցս ես մտադրություն եմ ունեցել աշխատանքից ազատման դիմում գրել, սակայն ընկերների և հարազատների խորհրդով հետաձգում էի ու մտածում՝ րոպե առաջ սրանք կհեռանան, կամ կհեռացվեն, սակայն ինչպես նկատում ենք՝ պատմական բոլոր օրինաչափությունները չեն գործում, և սրանք դեռևս շարունակում են կառչած մնալ իրենց աթոռից, և յուրաքանչուր օր ականատես ենք լինում նոր հակահայ իրողությունների, և՛ բանակը, և՛ իրավապահ համակարգը, փոխանակ համարժեք արձագանքելու գործողություններին՝ լծվել էին վարչապետից կառչած անձի քմահաճույքները կատարելուն, և ինչպես ասում են՝ շաբաթն ավելի շուտ եկավ, քան՝ ուրբաթը, և Քննչական կոմիտեի համապատասխան ծառայողն ինձ կանչեց և ասաց՝ կատարվել է դիտարկում և դիտարկման արդյունքում պարզել են՝ ես ունեմ ընդդիմադիր կեցվածք, մասնակցել եմ ընդդիմադիր հավաքներին, հանդիսանում եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ և այդ ժամանակ ինձ ասացին՝ ճշտել են, որ անդամ եմ, բայց կասեցված անդամ: Իմ անձնական էջում կիսվել եմ Հայ Հեղափոխական Դաշնակցության և «Հանուն հայրենիքի փրկության» շարժման հրապարակումներով, քննադատել եմ վարչապետի աթոռից կառչած անձին, քննադատել եմ նրա աշխատակազմի գործունեությունը, և ունեմ հայացքներ, որը վերևների սրտով չէ: Դրանից հետո ես դիմում գրեցի և իմ դիմումը հենց նույն օրը հաստատեցին:

- Դուք մասնակցել եք նոյեմբերի 10-ից հետո իրականացվող ակցիաներին, Ձեր դեմքը լուսանկարել են մեկ այլ համապատասխան կառույցի ներկայացուցիչներ, հայտնել են Ձեր աշխատավայրի ղեկավարությանը: Հավաքվել է այս ամբողջը և հետևում են այդ մարմինները՝ ովքեր և ուր են գնում, ինչ են անում:

- Իրականացվում է տոտալ վերահսկում: Հատկապես իրավապահ մարմնի աշխատակիցները, պետական մարմինների կառավարման մարմինների աշխատակիցները:

- Դուք նշեցիք, որ Քննչական կոմիտեի համապատասխան պաշտոնյան Ձեզ կանչեց, Դուք չե՞ք հայտնելու՝ ով է այդ պաշտոնյան, թե կհայտնեք:

- Ես իրավունք չունեմ հայտնելու, և մեծ հաշվով նա կապ չուներ և մեծ հաշվով կարող էր ինքը չհայտնել, կամ ուրիշը: Ուղղակի նպատակահարմար գտան, որ հենց ինքը հայտնի այդ մասին, և կարծում եմ ՝ ամենաճիշտ տարբերակը դա էր: