Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումը
Մամուլ

Նիկոլ Փաշինյանը որոշել է ընկնել տաքսիստների հետևից

«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են տաքսամոտորային փոխադրումների ոլորտում առկա վիճակը և առաջարկվող լուծումները: Ասել է թե՝ բոլոր խնդիրները լուծել է՝ տարածքային, հետպատերազմական, սահմանային, ճանապարհա­յին, ընտրական, հոգեբանական, աշխարհաքաղաքական, և հիմա որոշել է անցնել տաքսիների ոլորտի «կարգավորմանը»: Ու դա՝ այնպես, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել երկրում, ու, հավանաբար, այդ՝ «նախկիններից մնացած տաքսիստների» պատճառով է այսպես եղել, որ այսքան զոհ ու հեկտարներով տարածք տվեցինք, ուստի հարկավոր է օր առաջ կարգա­վորել այդ ոլորտը:

Կառավարությունից ստացված պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «Անդրադարձ է կա­տարվել ոլորտում առկա անհա­վասար հնարավորություններին, լիցենզիայի տրամադրման գործըն­թացներին, քաղաքացիներին մա­տուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ հնարա­վոր քայլերին, կանոնավոր ուղևորափոխադրումների և տաքսի ծառա­յությունների կանոնակարգմանը»: Այստեղ տեղին է հիշել 2018-ի սեպտեմբերը, երբ Փաշինյանը մի քա­նի ամիս էր, ինչ «ժողովրդի ընտրյալ վարչապետն» էր ու անմիջապես նա­խաձեռնեց տաքսիստներին սիրա­շահելու պրոցես՝ իբրև թե դրանով տաքսի ծառայությունների ոլորտն է կարգավորելու: Արդյունքում նրա մոտ ստացվեց միայն տաքսիստնե­րին սիրաշահելը, քանզի, եթե նախ­կինում տաքսիստները գոնե հարկ էին մուծում, դեղին համար էին հանում, լիցենզավորվում էին, Փաշինյանը գրչի մեկ հարվածով վերացրեց դա ու ջրեց տուգանքները: Եվ ոլորտում սկսեց տիրել տոտալ քաոս, տաքսիստների լեզվով ասած՝ «բարդակ»:

«ՀՀ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցը և շատ լավ որոշման է հանգում անհատ տաքսիների վարորդների համար: Անհատ տաքսու վարորդները կա­զատվեն հարկային որևէ պարտա­վորությունից, և նրանք հնարա­վորություն կունենան իրենց գոր­ծունեությունն իրականացնել ավելի ագատ պայմաններում»,- 2018-ի սեպտեմբերի 18-ին ֆեյսբուքյան իր հերթական ուղիղ եթերի ժամանակ ավետեց Նիկոլ Փաշինյանը:

Կարճ ասած՝ մի «լայվով» խաչ քաշեց ոլորտի վրա, ինչը մեծ ոգևորությամբ ընդունեցին տաքսիստնե­րը, որոնք Փաշինյանի հիմնական ընտրազանգվածն էին և ձայն էին տվել «փրկչին»: Հիմա «փրկիչը» որոշել է հետողորմյա անել իր որո­շումը, քանզի հասկացել է, որ իր պոպուլիստական քայլը հանգեցնում է ավերիչ հետևանքների: Տաքսիների ոլորտում բառացիորեն անտերություն է տիրում, ով հասցնում՝ տաքսի է վա­րում, հազար տարվա հնամաշ, կիսա­խարխուլ, տեխսպասարկում չանցած, փնթի մեքենաներով դուրս են գալիս փողոց՝ ուղևոր որսալու, վարորդներն էլ իրենց մեքենաների պես են փնթի ու հակասոցիալական: Սա, բնակա­նաբար, հանրության առողջության ու անվտանգության դեմ ուղղված հստակ մարտահրավեր է, որի դեմը քիչ թե շատ առել էին նախկին իշխանությունները, սակայն Փաշինյանը եկավ ու որոշեց պոպուլիստաբար խորացնել այս աղետալի վիճակը: Հիմա նորից ինչ-որ կարգավորումներ կմտածի, խստացումներ կմտցնի, տաքսիստներին կբերի հարկային դաշտ, և իրեն ձայն տվածները նորից դուրս կգան փողոց՝ դժգոհելով իրենց «փրկչից»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: