«Ադրբեջանցիները հիմա էլ անցել են հոգեբանական պատերազմի»․ ԼՀԿ պատգամավոր
«Իրավունքը» գրում է․ «Համացանցում՝ երեկ հրապարակված տեսանյութից պարզ դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ պարբերաբար կրակոցներ են արձակում՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից: Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն ասաց, որ երկու օր առաջ է վերադարձել Սյունիքից և փաստեց, որ այսօր ոչ միայն Սյունիքի, այլև ողջ Հայաստանի բնակչության անվտանգության խնդիրը լուծված չէ:
Այս հարցերը մենք միշտ բարձրաձայնում ենք, սակայն կառավարությունը սիրուն ձևով խուսանավում է: Եթե Սյունիքում անվտանգության խնդիրը լուծված չէ, ինչքան ուզում են՝ թող բնակելի տներ կառուցեն, այսօր գլխավոր խնդիրը մնում է անվտանգության հարցը: Ադրբեջանցիները հիմա էլ անցել են հոգեբանական պատերազմի, Սյունիքում դեպի Կապան գնացող ճանապարհին կա ցուցանակ՝ «Բարի գալուստ Ադրբեջան», սա ի՞նչ է, եթե ոչ հոգեբանական բռնության փորձի օրինակ: ՀՀ իշխանությունը նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց պետք է առնվազն երաշխավորություն վերցներ Ադրբեջանից, որ առաջիկա 5-10 տարիների ընթացքում ռազմական որևէ գործողություն չէր իրականացնելու: Մինչդեռ այսօր սահմանները, ադրբեջանական դիրքերը շատ են մոտեցել մեր համայնքներին՝ Ներքին Խնձորեսկում, Սիսիանում, Կապանում: Մի առիթով ասել եմ, որ պարսատիկով անգամ կարող են կրակել: Մենք Սյունիքում ունեցանք ոչխարների պատմությունը, հիմա էլ սկսվելու է խոշոր եղջերավորների հետ կապված պատմություն:
Հովիվները սահմանները հստակ չգիտեն, մենք, ցավոք, գերեվարման նոր դեպքեր կարող ենք ունենալ: Նախորդ տարի, երբ դիրքերն այսքան մոտ չէին, Նախիջևանից Ներքին Խնձորեսկի բնակչին գերեվարել էին: Այս խնդիրները կան, և հիմա, ցավոք, Սյունիքից որևէ լավ բան չեմ կարող ասել: Եթե վաղը որևէ սրացում լինի Սյունիքում, ներկայիս ճանապարհները շատ վտանգավոր են դառնալու, հետևաբար պետք է լինեն այլընտրանքային ճանապարհներ, չնայած դրանով խնդիրները չեն լուծվի և անվտանգության հետ կապված խնդիրները կշարունակեն մնալ չլուծված»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է