Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումը
Հայաստան

Հայ֊ադրբեջանական հուշագրի ստորագրմամբ կրկին տապալվել է ՀՀ֊ում սահմանադրական կարգը, այն պետք է անցներ վավերացման գործընթաց. սահմանադրագետ

Հայ֊ադրբեջանական հուշագրի ստորագրմամբ կրկին տապալվել է ՀՀ֊ում սահմանադրական կարգը, ինչը քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարք է։ Այս մասին «Փաստինֆո»- հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հրապարակել է հայ֊ադրբեջանական հուշագրի լուսապատճենը, որի համաձայն՝ ադրբեջանական վերահսկողության ներքո է անցնում Կուբաթլուի և Զանգելանի շրջանը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Գորիս֊Դավիթ Բեկ և Կապան և Ճակատեն ավտոճանապարհով բեռնափոխադրումների իրականացման գործընթացին և ադրբեջանական զորքերի տեղակայմանը։ Ընդ որում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հուշագրի ստորագրման մասին լուրերը ոչ միայն պատկան մարմինների կողմից չեն հերքվել, այլև՝ փոխվարչապետի դիտարկմամբ՝ պետական գաղտնիք է իր մեջ պարունակում, ինչն արդեն վկայում է նման փաստաթղթի առկայության մասին։

Գոհար Մելոյանը «Փաստինֆո»֊ի հետ զրույցում ասաց, որ հերթական փաստաթղթի արտահոսքը վկայում է հանրության թիկունքում բանակցային գործընթացի և պայմանավորվածությունների մասին։ Սահմանադրագետի դիտարկմամբ՝ փաստաթուղթն անվանմամբ հուշագիր է, ձևաչափով և բովանդակությամբ՝ միջազգային պայմանագիր, ինչի ստորագրմամբ հերթական անգամ ՀՀ֊ում տապալվել է սահմանադրական կարգը։ Ավելին՝ սահմանադրագետը գտնում է, որ ՀՀ֊ում սահմանադրական կարգը տապալվել է երեք անգամ՝ և՛ նոյեմբերի 9֊ի կապիտուլյացիոն ակտի, և՛ վերոգրյալ փաստաթղթի ստորագրմամբ, և՛ հունվարի 11֊ին կնքված հայտարարությամբ, քանի որ երեք փաստաթղթերն էլ միջազգային պայմանագրեր են, իսկ միջազգային պայմանագրերի կնքման համար Սահմանադրությունը հստակ գործընթաց է սահմանում, մասնավորապես, 116֊րդ հոդվածի համաձայն՝ քաղաքական և ռազմական բնույթի միջազգային պայմանագրերը ենթակա են վավերացման, այս դեպքում դա ենթադրում է ՍԴ դրական եզրակացություն՝ փաստաթղթի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ, որից հետո վավերացում ԱԺ֊ի կողմից։

«Ակներեւ է, որ այս երեք փաստաթղթերի դեպքում այս գործընթացը չի ապահովվել։ Պատահական չէ Սահմանադրության կողմից այս գործընթացի սահմանումը, քանի որ այն զսպող և հակակշռող մեխանիզմ է՝ մեկ քաղաքական ուժի կամ մեկ պաշտոնատար անձի կողմից նման կամայականության իրականացման համար, որի արդյունքում կկանխորոշվի ամբողջ պետության և ազգի ճակատագիրը։ Այս դեպքում ունենք փաստացի արձանագրված իրավիճակ, երբ իշխող ուժն արդեն երեք անգամ իրեն թույլ է տվել խախտել սահմանադրական կարգը և սա արդեն արձանագրված փաստ է, որի առթիվ իրավապահ մարմինները պետք է քրեական գործ հարուցած լինեին»,֊նշեց Մելոյանը։

Ինչ վերաբերում է հուշագրի դրույթներին՝ սահմանադրական իրավունքի մասնագետը նշեց, որ այն նախատեսում է Կուբաթլուի և Զանգելանի տարածքների հանձնումը, ինչի մասին խոսք չէր գնում նոյեմբերի 9֊ի խայտառակ ակտով, քանի որ նոյեմբերի 9֊ի փաստաթղթով հանձնվում էին Քարվաճառը, Լաչինը և Աղդամը, իսկ այս գաղտնի փաստաթղթով հանձնվել է նաև Զանգելանը և Կուբաթլուն։ Բացի դա՝ փաստաթղթի երկրորդ կետով նշված է Գորիս֊Դավիթ Բեկ և Կապան և Ճակատեն հատվածները, որտեղ ըստ հուշագրի պետք է տեղակայվեն հայկական և ադրբեջանական զորամիավորումներ, իսկ փաստաթղթի 5֊րդ կետի համաձայն, որը Մելոյանի դիտարկմամբ, ավելի է վատացնում մեր վիճակը, Գորիս֊ Դավիթ Բեկ հատվածում հայկական կողմից տրանսպորտային միջոցների փոխադրումներն ապահովում է Ադրբեջանի կողմից՝ նախապես իրազեկվելու պայմաններում։

«Այսինքն՝ 5֊րդ կետի ձևակերպումից հստակ բխում է, որ այս տարածքը գտնվում է բացառապես ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո»,֊նշեց Մելոյանը՝ ընդգծելով, որ ըստ հուշագրի հայկական կողմի մի շարք տարածքներ հանձնվել են թշնամուն, կատարվել են սահմանագծման աշխատանքներ, ինչը հակասում է միջազգային պրակտիկային, քանի որ անգամ մեկ բլրակի հանձնման պարագայում երկու պետությունները դեմարկացիա և դելիմիտացիա են իրականացնում, ձևավորում են հանձնաժողովներ՝ միջազգային, նեղ մասնագիտացված փորձագետների ներգրավմամբ և այդ գործընթացը տարիներ է տևում։

Մելոյանի խոսքով՝ հայկական կողմը ներկայացնող իշխանության թողտվության պայմաններում տարածքներ են զիջվել, դե ֆակտո մի քանի անգամ խախտվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչը ևս սահմանադրական կարգի տապալում է ենթադրում, քանի որ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարող է որոշվել բացառապես հանրաքվեի արդյունքում։

Դիտարկմանը, որ նոյեմբերի 9֊ին կնքված հայտարարության համաձայն՝ զորքերը պետք է մնային այն վայրերում, որտեղ գտնվում էին այդ պահի դրությամբ, մինչդեռ՝ հուշագրով փոփոխություններ են եղել, ինչը կարող է հակասություն առաջացնել պայմանագրերում, Մելոյանն արձանագրեց, որ սա առաջին դեպքը չէ, նոյեմբերի 9֊ից հետո տարածքներ են հանձնվել են թշնամու հսկողության ներքո. դեկտեմբերի 13֊14֊ին ունեցել ենք Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնումը թշնամուն՝ տարօրինակ պայմաններում, ինչի հետևանքով ունեցել ենք լրացուցիչ 62 հայ ռազմագերի, ինչը ևս հայկական կողմի թողտվությամբ հետևանք էր։ Ստորագրված փաստաթղթերում սահմանադրագետը հակասություն չի տեսնում, քանի որ կնքված փաստաթուղթ է, իրավական հիմք են ստեղծել և լրացուցիչ պարտավորվածություն են մեր կողմի համար սահմանել։

Մելոյանը մտահոգություն հայտնեց նաև առ այն, որ փոխվարչապետը չհերքելով փաստաթղթի գոյության հանգամանքը, նշել է, թե դա իր մեջ գաղտնիություն է պարունակում և նպատակահարմար չէ դրա մանրամասները քննարկել բարձր ամբիոնից, սակայն այդտեղ հարցադրումներ են մնում, թե ով է այդ գաղտնիության սուբյեկտը, քանի որ մշտապես պետական գաղտնիքներից առաջնահերթ սուբյեկտ դիտարկվում է հակառակորդ պետությունը, մինչդեռ այս պարագայում հակառակորդ պետությունը ստորագրող կողմ է և տիրապետում է փաստաթղթի մանրամասներին։

«Ակնհայտ է, որ թիրախավորված է հայկական հանրությունը և մեր ազգի թիկունքում ինչ- որ դավադիր պայմանավորվածություններ են ձեռքբերվում»,֊նշեց Մելոյանը։

Սահմանադրագետը հիմնավոր կասկածներ ունի առ այն, որ իշխող ուժի գործողությունները զուտ ապիկարության կամ զուգադիպության արդյունք չեն, այլ՝ հետապնդում են միասնական դիտավորություն, այն է՝ պետական դավաճանություն։ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է, որ պետական դավաճանությունը՝ ՀՀ քաղաքացու կողմից թշնամու կողմն անցնելն է՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության։

«Այս երեք տարրերն ու գործոններն իշխող ուժն ակնհայտորեն հաջողել է արդեն ոտնահարել»- նշեց նա։