Գրանցվել է 110 հետցնցում. Միջին ուժի ու թույլ ցնցումներ հնարավոր են
Վերջին երկրաշարժից հետո, որը տեղի ունեցավ փետրվարի 13-ին, ժամը 15։29-ին, ՀՀ-ում գրանցվել է 110 հետցնցում։ Դրանք բոլորն էլ շատ թույլ են եղել, սակայն հնարավոր է Նուբարաշեն գյուղում կամ Էրեբունի վարչական շրջանում ապրող բնակիչները զգացած լինեն։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։
Մասնագետը վստահեցրեց՝ բոլոր հետցնցումները շատ ավելի թույլ են եղել և միայն զգայուն սարքերն են գրացել։ Պետրոսյանը նշեց, որ 110 հետցնցումները 0,5-ից մաքսիմում 2 կամ 3 բալ մագնիտուտ ուժգնությամբ են եղել։ Դրանք կրկնվում են տարբեր ինտերվալներով՝ 1 րոպեում կարող է երեք հետցնցում լինել, մեկ ժամում՝ մեկ հետցնցում կարող է գրանցվել։
«Օբյեկտիվորեն դրանք շատ թույլ ցունցումներ են, բայց որ դրանց հաճախությունը նվազում է, ուժը նույնպես թուլանում է, նշանակում է, որ էներգիայի պարկումը կատարվել է մայր ցնցումի տեսքով, որը ամենաուժեղն է այդ շարքում»։
Պետրոսյանը հավելեց, որ տվյալները հաճախ են թարմացնում ու ըստ դրանց՝ նոր, մեծ ուժգնությամբ երկրաշարժ չի սպասվում։
«Տվյալները ցույց են տալիս, որ միջին ուժի կամ թույլ ցնցումներ հնարավոր են, քանի որ սեյսմիկ ռեժիմը ակտիվացել է ոչ միայն ՀՀ տարածքում, այլև հարակից տարածքներում՝ Վրաստան Թուրքիա, Իրան սահմանային գոտու վրա։ Միջին ուժի ու թույլ ցնցումներ հնարավոր են՝ այդ թվում Նուբարաշենի օջախում, բայց հիմքեր չունենք ասելու, որ նախապատրաստվում է ուժեղ երկրաշարժ»։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից, Երևանից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է