Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումը
Հայաստան

Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Ագարակին՝ մի կողմից դիրքերը մոտ են չորս կմ, մյուս կողմից՝ 1 կմ, հնչում են կրակոցներ

«Ադրբեջանցիները պարբերաբար կրակոցներ են արձակում»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք անկանոն են՝ դեպի օդ։

«Միշտ էլ այդպես է եղել, մի ժամանակ հանգիստ էր, իսկ հիմա նորից են սկսել»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ թեեւ կրակոցները վտանգավոր չեն, բայց բնակիչներն անհանգստանում են։

Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ տարբեր ժամերի։ Այս մասին փաստող տեսանյութն արվել է երկու օր առաջ։ Կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 կմ է։ Սարգսյանը տեղեկացրեց, որ գյուղի ներքևի հատվածում հենց այդքան հեռավորության վրա է թշնամին, իսկ գյուղի վերևի հատվածից ադրբեջանցիները կրկին առաջ են եկել՝ հիմա 4 կմ-ի վրայից են հսկում սահմանները։

«Երբ իրենք խոսում են՝ գյուղում լսվում է։ Երեկ չէ առաջին օրը նորից առաջ են եկել, գյուղի վերևի հատվածում տեղակայվել են։ Չորս կմ հեռու են՝ գյուղի գլխավերևում։ Մինչև առաջ գալը բավականին հեռու էին, հիմա եկել են գծի վրա նստել են։ Սահմանապահներ ունենք, ռուսները ևս շուրջօրյա հերթապահում են արդեն երկու օր է։ Առաջ են եկել ռուսի թույլտվությամբ մեր սահմանով անցել են եկել իրենց գծի վրա կանգնել են։ Մենք էլ գյուղեր ունենք, որ ճանապարհներն իրենց սահմանով է անցնում, թույլատրում են, անցնում են։ Մեկ կմ-ն էլ ներքևի հատվածից են հեռու»։

Ագարակի խնդիրների մասին վաղուց են բարձրաձայնում, հիմնականում որսորդական զենք կրելու թույլտվության հարցն են բարձրաձայնում, որ գյուղի բնակիչները ինքնապաշտպանության համար զենք ունենան, սակայն չունեն ու դա, իրենց կարծիքով, լուրջ խնդիր է։

Ագարակում 40 տուն կա, նախկինում գյուղի մաս հանդիսացող տարածքները հիմա դիրքերի են վերածվել։ Իշխանություններից օգնություն չեն առաջարկել, գյուղին աջակցում է միայն համայնքապետը։

Ագարակի հիմնական ճանապարհը ևս փակվել է։ Նոյեմբերի 10-ից հետո ճանապարհի 4 կմ-ն անցել է Ադրբեջանին ու բնակիչները ստիպված այլընտրանքային ճանապարհից են օգտվում՝ 6,5 կմ երկար ճանապարհ անցնում, որն անմխիթար վիճակում է։

«Նախկինում ավելի վատ վիճակում էր, համայնքապետը վերանորոգել է ինչքան հնարավոր է»։

Եղվարդից ևս կրակոցները լսելի են՝ «Փաստինֆո»-ին հայտնեց գյուղապետ Սպարտակ Զաքարյանը, գյուղում հիմա խնդիրները շատ նկատելի չեն՝ սպասում են գարնանը։

«Առայժմ խնդիրներ չկան։ Գարունը կբացվի կհասկանանք՝ բարին հետը կգա, թե չարիքը։ Սահմանը գծում են երկկողմանի բանակցություններով, առայժմ ես չեմ տեսնում, որ երկկողմանի բանակցություններով սահմանազատում անեն»։

Եղվարդում ևս մարզկենտրոն գնալու համար ճանապարհը երկարել է՝ այլընտրանքային ճանապարհն են օգտագործում։ Որակն էլ այն չէ։ Քաղաքապետի աջակցությամբ կիսանորոգված ճանապարհը անհնար է օգտագործել, որովհետև մեծամասամբ գրունտով է պատված։