Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումը
Հայաստան

Ինչո՞ւ լրագրող Սյուզի Բադոյանին չեն հավատարմագրել․ պատգամավորն ԱԺ-ից պարզաբանում է ստացել

ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել լրագրող Սյուզի Բադոյանին ԱԺ-ում հավատարմագրելու թեմայի առնչությամբ։

«Գրավոր դիմել էի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի ներկայացվեին այն հիմնավորումները, թե ինչու են հրաժարվել Yerevan Today-ի լրագրող Սյուզի Բադոյանին հավատարմագրել ԱԺ-ում։

Իմ դիմումին ի պատասխան՝ աշխատակազմից հայտնում են, որ լրագրողը խախտել է Ազգային ժողովի խորհրդի որոշման (2017թ. դեկտեմբերի 27, Երևան, ԱԺԽՈ - 044-L) 22-րդ կետի պահանջները, որը ներկայացնում է լրագրողի պարտավորությունները։

Համաձայն դրա հավատարմագրված լրագրողը պարտավոր է՝

1) հարգել Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը,

2) չխոչընդոտել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի նիստերին ներկա գտնվող (մասնակցող) անձանց և Աշխատակազմի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը,

3) Ազգային ժողովի տարածք մուտք գործելիս ներկայացնել հավատարմագիրը, Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվելու ընթացքում հավատարմագիրը կրել հագուստի վրա այնպես, որ այն լինի տեսանելի,

4) պահպանել օրենքների, Աշխատակազմի ներքին կարգապահական կանոնների, Ազգային ժողովի շենքում և հարակից տարածքներում գտնվող անձանց համար պարտադիր վարքագծի կանոններ սահմանող ակտերի և սույն կարգի պահանջները,

5) կատարել լրագրողների համար օրենքով սահմանված այլ պարտականություններ` հաշվի առնելով Ազգային ժողովի և Աշխատակազմի գործունեության առանձնահատկություններից բխող պահանջները,

6) պահպանել լրագրողների էթիկայի համընդհանուր կանոնները:

Համաձայն վերոհիշյալ որոշման՝ լրագրողի կողմից՝ իր պարտավորությունների խախտումը հիմք չի կարող լինել լրագրողի հավատարմագրումը մերժելու համար, քանզի մերժման հիմքերը հստակ թվարկված են սույն որոշման մեջ և դրանք հետևալն են․ լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե՝

1) դիմումը ներկայացվել է հավատարմագրման համար սահմանված ժամկետից հետո.

2) լրատվական գործունեություն իրականացնողը չի բավարարում սույն կարգի 8-րդ կետի պահանջները.

3) առկա է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկը.

4) առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու` սույն կարգի 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը (1) լրագրողը մահացել է, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է մահացած, անհայտ բացակայող, անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) լրագրողի նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ):

Պետք է նշել նաև, որ Ազգային ժողովի խորհրդի որոշման (2017թ. դեկտեմբերի 27

Երևան, ԱԺԽՈ - 044-L) համաձայն լրագրողն ունի ոչ միայն պարտավորություններ, այլև իրավունքներ, որոնք ամրագրված են 21-րդ հոդվածով, այն է՝ հավատարմագրված լրագրողն իրավունք ունի՝

1) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվություն.

2) նախապես տեղեկացված լինելու Ազգային ժողովի միջոցառումների անցկացման մասին, մասնակցելու այդ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի.

3) հավատարմագրված այլ լրագրողների հետ ազատորեն, առանց որևէ խտրականության օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.

4) օգտվելու լրագրողների համար օրենքով սահմանված այլ իրավունքներից:

Արձանագրել ենք, որ բազմիցս պատգամավորների կողմից խախտվել է լրագրողի՝ նախատեսված տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ վերջինիս արժանացնելով կոպիտ վերաբերմունքի, զրպարտելով, խլելով աշխատանքային գործիքը՝ միկրոֆոնը, որը դիտվում է որպես մասնագիտական աշխատանքի խոչընդոտում։ Անհրաժեշտ է հավելել, որ լրագրողի նկատմամբ վերաբերմունքի հիմքում ընկած է խտրական մոտեցում՝ ելնելով նրա ներկայացրած լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությունից, որը ևս լրագրողի իրավունքի խախտում է։

Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է վերանայել լրագրող Սյուզի Բադոյանին Ազգային ժողովում հավատարմագրելու մերժման որոշումը։ Այս նկատառումները ուղարկվել են հետ՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին»,-գրել է Անի Սամսոնյանը։