Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումը
Հայաստան

Պարոնա՛յք, ու՞ր մնացին ձեր պետական արժանապատվությունը, ազգային ինքնասիրությունը, քաղաքական պատիվն ու կորովը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Ազգային Ժողովի ամբիոնից օրերս հայտարարեց՝ «Այլեւս պատճառ չկա Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառելու: Ինչպես գիտեք շրջափակումը եւ սահմանները փակելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախի ստատուս-քվոյով, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»:

Արցախի ու հայ ժողովրդի դեմ թուրք-ազերիական ճամբարի սանձազերծած պատերազմի ամբողջ ընթացքում եւ դրանից հետո, հայրենի իշխանությունները, միջազգային հանրության եւ օտար պետությունների առջեւ, ամենաբարձր մակարդակով, օրնիբուն բարձրաձայնում են ու մատնացույց անում այն հանգամանքը, որ պատերազմը ծրագրավորել, համակարգվել եւ ղեկավարվել է թուրքական իշխանությունների կողմից, իրավացիորեն պնդելով, որ ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցել են նաեւ թուրքական զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներ եւ նրանց կողմից հովանավորված վարձկան հրոսակախմբեր:

Արցախի Հանրապետության հողային տարածքի մոտ 75 %-ի կորստից, 5000 զոհերի, 10000 վիրավորների, հարյուրավոր գերեվարվածների եւ անհայտ կորածների իրողությունից անցել է ընդամը երեք ամիս, եւ հայրենի պետության արտաքին գերատեսչության ղեկավարը գիտակցաբար անտեսում է թուրքական գործոնի ներգրավվածությունն այս ամենում, կասկածելի միամտությամբ եւ հիշողության կամավոր կորստի ցայտուն դրսեւորմամբ՝ փաստացի հորդորում է Թուրքիային, թե նա նոր իրողությունների լույսի ներքո, ինչպիսի վարք պետք է ցուցաբերի Հայաստանի հանդեպ:

Հետեւաբար՝ երեք ամիսները բավարա՞ր էին, որ այս ամենը սառնասրտորեն մոռացության տրվի կամ հեշտորեն շրջանցվի ու ինքնակամ թուրքական բարեհաճությունը մուրացողի կարգավիճակ որդեգրվի՞:

Պարոնա՛յք, ու՞ր մնացին ձեր պետական արժանապատվությունը, ազգային ինքնասիրությունը, քաղաքական պատիվն ու կորովը, իսկ եթե հիշյալներից իսպառ հրաժարվել եք կամ ընդհանրապես չունեիք, ապա ո՞ւր մնաց գոնե մարդկային տարրական բարոյականությունը՝ եթե երբեւէ ունեցել եք:

Եթե անսահման ջերմեռանդությամբ ցանկանում եք գետնաքարշորեն նվաստանալ թուրքերի առաջ, ապա խորը մտորելու եւ խիստ մտատանջվելու կարիք չունեք:
Բավական կլինի արգելել ապրիլի 24-ի համաժողովրդական երթը դեպի Ծիծեռնակաբերդ, փակել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, հրամանագրով չեղարկել Ցեղասպանության հիշատակման բոլոր միջոցառումները, հավանաբար՝ թաքուն խոստանալ նաեւ հարմար պահի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերացնելու մասին, եւ թերեւս ստանաք թուրքերի բարեհաճ վերաբերմունքը ու ձեր դիմաց բացվեն եդեմի դռները ցանկալի ու սկսեք գրկաբաց եղբայրություն խաղալ ձեր սիրելի հարեւանի հետ:

Արդյոք, նույն տրամաբանության դրսեւորո՞ւմն է այն փաստը, որ 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի պատկան իշխանությունները, հանձինս Ազգային ԱՆ-վտանգության Ծառայության, արգելում են ազգային բովանդակությամբ հրատարակությունների արտահանումը Հայաստանից:
Այո՛, փաստացի տվյալներով, հիշյալ ծառայությունը օրերս արգելել է վերոնշյալ բովանդակությամբ որոշ գրքերի արտահանումը Հայաստանից։

Կոչ ենք անում զանգվածային լրատուամիջոցներին, իսկական մտավորականությանը եւ բոլոր սրտացավ հայրենասերներին բարձրաձայնել իրենց բողոքն այս ամենի դեմ։

Եւ ի տես այս բոլորին, սրտի անհուն մղկտանքով արձանագրում ենք՝
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ,
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ:

12 փետրվար 2021

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ - ԼԻԲԱՆԱՆԻ եւ ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ