Փետրվարի 15-ին Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա խաչերի օրհնության եւ զորակոչիկներին հանձնման արարողություն
«Թովմասյան» հիմնադրամը, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության առաջարկով, հանձն է առել հովանավորել այս տարի զորակոչվող զինծառայողներին «Աշոտ Երկաթ» խաչերի հանձնումը։ Այս մասին հայտնում է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։
«Փետրվարի 15-ին` ժամը 12:00-ին, Քանաքեռի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի կունենա խաչերի օրհնության եւ զորակոչիկներին հանձնման հանդիսավոր արարողություն:
Այս ավանդույթը նոր չէ։ Այն սկիզբ է առել Արցախյան գոյամարտի տարիներին, երբ հայ մարտիկները խաչեր էին կրում համազգեստի եւ զրահատեխնիկայի վրա։
Կրծքանշանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահպանվող եւ 2012թ. Վեհափառ Հայրապետի կողմից «Հայոց բանակի պահապան Խաչ» հռչակված պատմական սրբություն, Աշոտ Երկաթ թագավորի Խաչի մանրակերտն է։
Աստված պահապան մեր հերոսներին»,- հայտնում է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է