Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Հայաստան

Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը․ դավաճանությունը շարունակվելու է

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կամ պատվերով, ցանկանում են քրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը՝ զուգահեռաբար մի քանի անգամ ավելացնելով յուրաքանչյուրի համար սահմանված տուգանքը։ Համապատասխան օրինագիծը խորհրդարան է ներկայացվել իշխանության այն ներկայացուցչի հեղինակությամբ, որի անուն-ազգանունն արդեն իսկ հավասարազոր է հասարակության հանդեպ զրպարտությանն ու վիրավորանքին։ Բայց խնդիրը հեղինակի բարոյականության անկումը չէ, այլ այն, որ այդ սուբյեկտի ներկայացրած օրինագծի միջոցով Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն անում է խոստովանություն այն մասին, որ իշխանության մնալու դեպքում շարունակելու է բոլոր այն քայլերը, որոնց պատճառով ինքն արդեն իսկ հասցրել է արժանանալ «դավաճան», «հող հանձնող», «հայրենասպան» և այլ տիտղոսներին։

Բանն այն է, որ այդ օրինագիծը երկնել են Նիկոլ Փաշինյանին հենց այդպիսի և այլ՝ ավելի հնչեղ մակդիրներով դիմելու պատճառով։ Ըստ ամենայնի, չափազանցված են եղել նրա՝ մարդկային ու քաղաքական բարոյականության ամբողջական բացակայության մասին պնդումները, և նա, այնուամենայնիվ, վիրավորվել է։

Դա, իհարկե, դրական է, սակայն որևէ կերպ չի արդարացնում իշխանության մտադրությունը։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը, արժանանալով նման պիտակավորումների, որոշել է ոչ թե քայլեր կատարել ապագայում դրանցից զերծ մնալու համար, ինչպես կվարվեր միջին վիճակագրական նորմալ մարդը, այլ հակառակը՝ որոշել է պատժել այդպիսի որակումներ տվողներին։

Իսկ դա նշանակում է, որ առնվազն ենթագիտակցորեն Նիկոլ Փաշինյանը գիտի, որ առաջիկայում էլ կատարելու է քայլեր, որոնք արդարացիորեն արժանանալու են «դավաճան» կամ «հող հանձնող» որակավորումների։ Այսպիսով, նա նախապես փորձում է ապահովագրել ինքզինքը, որպեսզի ապագայում խուսափի այնպիսի մակդիրներից, որոնք, պարզվում է, խոցում են նրա փխրուն արժանապատվությունը։

Նիկոլ Փաշինյանն ամեն գնով ցանկանում է և դեռևս կարողանում է պահպանել իշխանությունը։ Միևնույն ժամանակ՝ ինքը բոլորից լավ գիտի դրա գինը, արդեն իսկ վճարված գինը և ապագայում վճարվելիք գինը։ Անձա՞մբ է զգում, թե՞ այդ մասին մարդասիրաբար տեղեկացրել են իրեն իշխանության պահողները՝ դրսից, դժվար է ասել։

Բայց փաստն այն է, որ հանուն իշխանության՝ ինքն ապագայում էլ ստիպված է լինելու կատարել այնպիսի քայլեր, գնալ այնպիսի զիջումների, որոնք իրականացնողին տրվելիք ամենամեղմ ձևակերպումը լինելու է «դավաճանը»։ Նիկոլ Փաշինյանը՝ հաղթահարած համարելով արդեն իսկ կատարվածը, որը հասարակության առնվազն մի հատված, ոչ առանց հիմքի, որակում է՝ որպես դավաճանություն, հող է նախապատրաստում ապագա դավաճանության կամ դավաճանությունների համար։

Բացառված չէ, որ այս օրինագծի ընդունումից հետո իշխանությունը որոշում կայացնի նաև հայոց լեզվից, դպրոցական դասագրքերից, գեղարվեստական գրականությունից ու բառարաններից «դավաճան» եզրը հանելու վերաբերյալ։ Այն կարող է փոխարինվել «նվիրատու», «գործակից» կամ «համագործակից» արտահայտություններով։

Մնում է գտնել դրանց ադրբեջաներեն համարժեքները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում