Վրաստանը կարող է օգտագործել ազատ առեւտրի ռեժիմը թուրքական հումքով ապրանքները ԵՄ արտահանելու համար
Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ Ազատ առեւտրի մասին համաձայնագրում կատարվել են կարեւոր փոփոխություններ, որոնք կնպաստեն երկու երկրների տնտեսական համագործակցության ընդլայնմանը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի եւ Թուրքիայի դեսպանություններին:
Դիվանագիտական ներկայացուցչությունների տեղեկություններով՝ Թուրքիայի խորհրդարանը փոփոխությունները հաստատել է փետրվարի 10-ին: Դրանք առավելապես վերաբերում են «ապրանքի ծագում» հասկացության սահմանմանը:
Դրանից բացի, փոփոխությունները թույլ են տալիս ազատ առեւտրի ռեժիմի շրջանակում Վրաստանից ԵՄ արտահանել ապրանքներ, որոնք արտադրվել են թուրքական հումքով:
«Համաձայնագրի շնորհիվ կմեծանա արտադրանքի տեսականին, որը կարող է արտահանվել ԵՄ: Սա օգուտներ կբերի ինչպես վրացական, այնպես էլ թուրքական բիզնեսին»,- նշված է հայտարարության մեջ:
Դեսպանությունում համոզված են, որ սա կխթանի Վրաստանի տնտեսության մեջ թուրքական ներդրումները, կնպաստի համատեղ ընկերությունների եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Թուրքիան Վրաստանի հիմնական առեւտրային գործընկերն է: 2020 թվականին երկրների միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է գրեթե 1,6 մլրդ դոլար: Թբիլիսին եւ Անկարան ազատ առեւտրի մասին համաձայնագիրը վավերացրել են 2008 թվականին:
Վրաստանը նաեւ ազատ առեւտուր է կատարում ԵՄ-ի, Ազատ առեւտրի եվրոպական ասոցիացիայի (EFTA) երկրների, Հոնկոնգի եւ Չինաստանի հետ: Ակտիվորեն քննարկվում է Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի հետ համանման համաձայնագրերի ստորագրման հնարավորությունը: Բանակցություններ են սկսվել նաեւ Հնդկաստանի հետ:
Երկրի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանի զուտ արտահանման 87 տոկոսը բաժին է ընկել ազատ առեւտրի ռեժիմով երկրներին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը