Կան «Իմ քայլից» ավագանու անդամներ, որոնք երբևէ չեն ներկայանում նիստերին. Անի Խաչատրյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ավագանու արտահերթ նիստում խնդրանքով դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ գոնե մեկ անգամ ապահովել ու ավագանու ամբողջ կազմով՝ 65 հոգով, նիստ անցկացնել:
«Ուզում եմ ճանաչել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության այն անդամներին, որոնք երբևէ չեն ներկայանում նիստերին: Ոզում եմ հաշվապահությունից ստանալ այն հաշվետվությունը, թե նիստերին չներկայացող ավագանու անդամներն արդյոք փոխհատուցվում են, թե ոչ»,- ասաց Ա.Խաչատրյանը:
Նրա խոսքով, «Իմ քայլը» խմբակցությանից կան ավագանու անդամներ, որոնք 3, 4, 5 անգամ բացակայել են ու հեռացման խնդրի առաջ են կանգնած:
«Հույս ունեմ՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ու Երևանի քաղաքապետը, ով «Իմ քայլը» խմբակցության ցուցակը գլխավորելով ընտրվել է քաղաքապետ, կհոգան այս դահլիճում գոնե մի անգամ ամբողջ կազմով նիստ անցկացնելու հարցը:
Երևանցիներն ընտրել են ձեզ, ձեզ տվել են մեծամասնություն ու վստահել են ամիսը մեկ անգամ այս դահլիճում իրենց համար կարևոր որոշումներ կայացնել»,- նշեց Անի Խաչատրյանը:
Նա նաև նշեց, որ նիստերի ժամանակ գործավարն ու մնացած աշխատողները միջանցքներից զանգելով խնդրում են խմբակցության անդամներին ներկայանան՝ քվորում ապահովելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է