Սննդամթերքի գները՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման 10 տարիներին․ ինֆոգրաֆիկա
Շատ գործարարներ հատկապես այս ծանր օրերին ասում են, որ իրենց գործերը հաջող է եղել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, ուրախությամբ են հիշում ներդրումները, առևտրաշրջանառությունը, արտաքին առևտրային կապերը, ներսում սպառումը։
Կարևորը՝ տհաճ անակնկալների բացակայությունն էր, կայուն առաջընթացն էր։ Այսօր խանութից դուրս եկող քաղաքացուն երբ հարցնում ես, ասում է, որ Ռոբերտ Քոչրյանի կառավարման տարիներին գները՝ թե ապրանքների, թե ծառայությունների, գրեթե անփոփոխ էր։ Գարնանը չէին անհանգստանում, որ կարող է հոսանքը թանկանա, 10 տարի մնաց նույն գինը՝ 25 դրամ, չէին մտածում, որ մի քանի պարկ ալյուր պահեստավորեն, որովհետև վստահ էին՝ սնունդը կգա անխափան և գնաճ չի լինի։
Ու նրանց սպասումներն արդարանում էին։
Արդյունքն այն էր, որ 1998-2007 թվականների ընթացքում 7-8 տարի ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, միջին աշխատավարձն աճել է 4,8 անգամ, միջին կենսաթոշակը՝ 5,6 անգամ, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 7,3 անգամ։
10 տարում տավարի միսը թանկացել է ընդամենը 185 դրամով, ձեթը՝ 6 դրամով և այլն, իսկ շատ ապրանքատեսակներ էլ՝ ալյուր, շաքարավազ, պանիր և այլն, ընդհակառակը, էժանացել են։ Կարո՞ղ է սա ուրախությամբ չհիշի մարդ, որը մտնում է խանութ ու տեսնում, որ մեկ օրում շաքարավազը թանկացել է 86 դրամով, ձեթը 200 դրամով, կարագը՝ 800 դրամով։
Ուրեմն ի՞նչ աշխատանք էր պետք է անել 10 տարի գները կայուն պահելու, բայց աշխատավարձը՝ կայուն բարձրացնելու համար։
Ինֆոգրաֆիկայում ներկայացրել ենք ընդամենը մի քանի ապրանքատեսակի գների մասով իրականությունը՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիներին։

Աղբյուր՝ yerevan.today


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է