Արարատի նոր մարզպետը ռեստորան է հրավիրել համայնքապետերին ու խոստացել, որ լավ աչքով կնայի
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը մոտ տասն օր առաջ մարզի համայնքապետերին հավաքել է «Մորենա» ռեստորանում եւ մերձեցման երեկո անցկացրել՝ առաջարկելով համայնքապետերին, որ իրեն թիկունք կանգնեն, թիմ լինեն, խոստացել է, որ ինքն էլ լավ աչքով կնայի յուրայիններին։
Մարզպետը հավաքին հրավիրել է Մասիսի շրջանի համայնքապետերին։ Մեզ ասացին, որ չի համարձակվել Արարատի շրջանի համայնքապետերին նման առաջարկ անել, քանի որ Արարատը գտնվում է Ավշարի Գրիգորյան եղբայրների ազդեցության տիրույթում։
Մարզպետի հայրենի գյուղը՝ Երասխը, նույնպես Արարատի շրջանում է։ Մասիսի համայնքապետերի համար հատկապես անսպասելի է եղել Դարակերտի համայնքապետ Ղուկաս Սիմոնյանի ներկայությունը, ով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի խնամին է։
Ի դեպ, երեկ Արայիկ Գրիգորյանը «Էրեբունի» հիվանդանոցում բավականին բարդ վիրահատության է ենթարկվել, վիրահատությունը բարեհաջող է անցել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...