Խմբակցությունից դուրս եկող պատգամավորների համար օրենսդրական փոփոխություններ կարվե՞ն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը երկու նախագիծ են ներկայացրել եւ առաջարկում են փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:
Նրանք ցանկանում են ամրագրել, որ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները եւս կարող են նույն իրավունքները ունենալ. «Խմբակցությունից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում ՀՀ Ազգային Ժողովի խորհրդին ուղղված գրավոր դիմումով ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների, Ազգային ժողովի պատվիրակությունների եւ Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմում»:
Իսկ, ահա, մեկ այլ փոփոխությամբ էլ նրանք առաջարկում են հոդվածում կատարել լրացում, որով պատգամավորը իրավունք կունենա ոչ միայն դուրս գալու խմբակցությունից, այլեւ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ կազմելու խումբ:
Նկատենք, որ այժմ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները իրավունք չունեն ընդգրկվել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների կամ հանձնաժողովների կազմերում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է