Իրավագիտության ծաղր է տեղի ունենում. Յուրի Խաչատուրովի փաստաբան
Իրավագիտության ծաղր է տեղի ունենում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը՝ մեկնաբանելով իր պաշտպանյալի խափանման միջոցը չեղարկելու դատարանի մերժումը:
Միհրան Պողոսյանը շեշտեց, որ Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց է գործում, որի կարգավորումը ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել: «Այս խափանման միջոցը պետք է չեղարկվի, ինչը եւ եղել է միջնորդության հիմնավորումը: Մենք ցանկանում ենք, որ այս դատավարության շրջանակում բոլոր որոշումները իրավական լինեն: Սակայն պաշտպանության կողմի միջնորդությունները կա՛մ հետաձգվում են, կա՛մ մերժվում: Որպես այդպիսին, չկա իրավական գործընթաց: Դատավոր Աննա Դանիբեկյանը միայն ապահովում է աբսուրդի թատրոնի շարունակումը: Ստիպված չես լինում խոսելու իրավական գործընթացների մասին»,- շեշտեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ դատարանի որոշումը ստանալուց հետո իրենք կմտածեն բողոքարկման մասին: Յուրի Խաչատուրովն իր գործողություններով ապացուցել է, որ խափանման միջոցի կարիք չկա, հավելեց Պողոսյանը:
Փետրվարի 11-ի կեսօրին դատավորը հրապարակեց խափանման միջոցը չեղարկելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը: Միջնորդությունը մերժվեց: Ներկայումս գեներալ-գնդապետ Խաչատուրովի նկատմամբ ընտրված է կալանքի խափանման միջոց, որը փոխարինվել է գրավի դիմաց ազատ արձակմամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է