Նիկոլ Փաշինյանը թուրքական պատվերն ամբողջությամբ կատարեց. Պետրոսյան
Այս իշխանությունները անփութության կամ անգրագիտության արդյունքում չէ, որ հասցրեցին այս վիճակին, սա պլանավորված գործողություն էր։ Նիկոլ Փաշինյանը թուրքական պատվերն ամբողջությամբ կատարեց։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է արդարադատության գեներալ-մայոր, ՀՀ ՔԿ Գլխավոր վարչության նախկին պետ Թաթուլ Պետրոսյանը։
«Եթե կարծում ենք, որ Արցախի 75 %-ն է հանձնված, ես համոզված եմ, որ մեկ-երկու տարի հետո Ղարաբաղ չի լինելու։ Թուրքերը թույլ չեն տալու, որ առանց իրենց թույլտվության ինչ-որ մեկը մուտք գործի Ղարաբաղ»,- նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ արդեն տեղեկություններ, որ Հայաստանից դեպի Արցախ կարող են մեկնել միայն ՀՀ և ՌԴ քաղաքացիները, իսկ օտարերկրյա լրագրողին, որը ցանկացել է մեկնել Արցախ, թույլ չեն տվել՝ նշելով, թե անհրաժեշտ է Բաքվի թույլտվությունը։ Պետրոսյանի խոսքով՝ կորցնում ենք Արցախը, իսկ Արայիկ Հարությունյանը ելույթ է ունենում և նշում է, որ ապատեղեկատվություն է հրապարակվում։
«Նա դեռևս իրեն Արցախի նախագա՞հ է համարում, ո՞ր Արցախի, որը Նիկոլ Փաշինյանի հետ հանձնեց թուրքերի՞ն, մի՞թե այդ Արցախն արդեն իրենց համար գոյություն ունի»,-ասաց Պետրոսյանը՝ հիշեցնելով Արայիկ Հարությունյանի՝ պատերազմից առաջ արված հայտարարությունը, թե Արցախի օդը դեռ այդքան փակ չէր եղել, մինչդեռ՝ պատերազմը ցույց տվեց, որ պատերազմի օդն ընդհանրապես փակ չէր։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն մտնելու մասին հայտարարությանը, Պետրոսյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն և հիմա, երբ տեսավ, որ Ռոբերտ Քոչարյանը որոշել է մտնել ակտիվ քաղաքականություն, հասկացավ, որ արտահերթ ընտրությունների իրականացումն իրեն ձեռնտու չեն և ինքն արդեն չի կարող վերարտադրվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է