Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Մշակույթ

Վաճառքի է հանվել Սյունյաց թեմի նախկին առաջնորդարանը

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը երեկ՝ փետրվարի 8-ին, հայտարարեց, որ Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը՝ ուսուցչի տումը, Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել։

Ուսուցչի տունը դասվում է մշակութային այն արժեքների թվին, որոնք վաճառքի չպետք է հանվեն՝ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Գորիսի պետական համալսարանի դասախոս, բանասեր Մհեր Քումունցը։

Ըստ նրա՝ նույնն է, թե վաճառքի հանեն Ակսել Բակունցի թանգարանը։

«Շատ վատ եմ վերաբերվում այդ գործընթացին։ Հավանաբար, դա կդարձնեն հյուրանոց։ Գորիսում էլ կան մարդիկ, որոնք կարող են գնել շենքը, սակայն իրենք իրենց թույլ չեն տա նման բան անել։ Մենք կարծում ենք՝ գնորդ չի գտնվի։ Եթե գտնվի, մտածում ենք՝ խնդրենք, որ չգնեն»,- նշեց ԳՊՀ դասախոսը։

Մհեր Քումունցը պատմեց, որ այդ կառույցը Գորիսի առաջին շենքերից մեկն է. «Երբ Գորիսը որպես գավառական կենտրոն էր ձեւավորվել, ունեցել է շատ քիչ շենքեր. սա առաջին շենքերից մեկն է։ Մեսրոպ մագիստրոս արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանն է այդտեղ ապրել։ Նա շատ կարեւոր անձնավորություն էր, Թումանյանի մտերիմ մարդկանցից մեկն է եղել։ Նա է Գորիսի թատրոնի ստեղծողներից մեկը։ Այդ շենքը պատմական է դառնում նաեւ դրանով։ Գիտեք, մենք առանձնապես այդքան էլ շատ չունենք նման կառույցներ։ Կրճատելը միշտ էլ կարող ենք, ափսոս է»։

Նա նշեց, որ լավ կառուցված շենք է եւ կարող է ծառայել որպես Երկրագիտական թանգարան. «Մեր Երկրագիտական թանգարանը նկուղային մասում է, մի մասը չեն ցուցադրում՝ տեղ չլինելու պատճառով, մի մասն էլ գետնին է թափված։ Եվ հետո էլ դա պատկանում է համայնքին։ Միշտ էլ բոլորի աչքն այդ շենքի վրա է եղել։ Մենք ի՞նչ մշակութային ժառանգություն պիտի թողնենք սերունդներին։ Մարզերը մեր ազգային արժեքների հիմնական կրողն են։ Այդպիսով՝ մենք ջնջում ենք Գորիսի պատմությունը։ Բացի այդ էլ՝ շենքի վրա հուշատախտակ կա փակցված, որ այստեղ ապրել է արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, այսինքն՝ հուշատախտակով շենքը վաճառքի է հանվում։ Եկեք այդ հիմունքով էլ վաճառենք Չարենցի կամ Բակունցի տունը։ Խնդրում եմ՝ Երեւանի բոլոր պատմական շենքերը թող վաճառեն, վերջում վաճառեն այս շենքը։ Մտածում եմ՝ գուցե մենք գումար հավաքենք ու գնենք կառույցը»։

NEWS.am-ի հետ զրույցում Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանն ասաց, որ այդ շենքը Գորիսի համար հսկայական նշանակություն ունի. «Այդտեղ ապրել է Մեսրոպ սրբազանը։ Նրա ընտանիքը Գորիսում մեծ ներդրում ունի։ Մեզ համար հեշտ չի համակերպվելը, որ այդ կառույցը կարող է դառնալ մասնավոր սեփականություն։ Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի եղբայրը նույնպես Գորիսում նշանավոր մարդ է եղել, անգամ իր տունը նվիրել է Գորիս համայնքին՝ որպես դպրոցի շենք։ Այդ շենքը պետք է պատկանի համայնքին։ Գորիսն ամեն ինչ արել է պատերազմի ընթացքում իր աջակցությունը ցուցաբերելու ուղղությամբ, գոնե դա հաշվի առնելով պետությունն այն փոխանցի համայնքին»։

Անդրադառնալով կառույցի պատմությանը՝ Վարդան Սարգսյանը պատմեց, որ այն եղել է զբոսաշրջության կենտրոն, հետո ուսուցչի տուն, եղել է նաեւ Սյունյաց թեմի առաջնորդարան. «Խորհրդային տարիներին հարուստներից բռնագրավել էին իրենց ունեցվածքը։ Մեսրոպ մագիստրոս արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը նշանավոր հոգեւորական է եղել, նրանց տոհմը հայտնի ազնվական տոհմ էր։ Երբ Գորիսը սկսել է ձեւավորվել, Սյունիքի տարբեր բնակավայրերից ազնվական մարդիկ եկել ու սկսել են կառուցել տներ, քաղաքն այդպիսով սկսել է կայանալ։ Բոլշեւիկյան շրջանում որպես հարուստի տուն բռնագրավել ու գործածել են տարբեր նպատակներով։ Եղել է զբոսաշրջության կենտրոն, հետո ուսուցչի տուն, Սյունյաց թեմի առաջնորդարան է եղել»։

Վարդան Սարգսյանն ասաց, որ շենքը նախորդ դարի 90-ականներին վերակառուցվել է, լավ վիճաում է գտնվում։

«Այս կառույցի ճակատագրի նկատմամբ չպետք է անտարբեր լինենք։ Կառավարությունից ակնկալում ենք, որ հաշվի նստի այդ շենքի վերաբերյալ մեր կարծիքների հետ»,- նշեց նա։

NEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Պետական գույքի կառավարման կոմիտեից, սակայն աշխատակիցներից մեկը տեղում չէր, մյուսներն էլ չպատասխանեցին հեռախոսազանգերին։